Ռուսաստանը դիզելային վառելիքի արտահանման վրա լիակատար արգելք է դրել․ Ալեքսանդր ՆովակԳորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է, 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրությանՊետդուման խuտացրել է Ռուսաստանում աշխատելու համար միգրանտներին ներկայացվող պահանջներըՔննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորություններըԻրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքերԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է, որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. ՇարմազանովՎառելիքի հետ կապված խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում. ՊուտինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց Ձորի մարզերում
Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ»
Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա
Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքReuters-ը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակից 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
Լռության գինը․․․
Վթար՝ Երևանում. վարորդը և ուղևորը հիվանդանոցում ենՀայաստանից ավելի քան 22 հազար վարդերի մուտքն արգելվել է ՎրաստանՎերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բողոքըԳագիկ Ծառուկյանի տնից Կենդանաբանական այգի տեղափոխված վագրերն ու առյուծները կարանտինային տարածքում են«Արցախցիները երբեք չեն մոռանում այն մարդկանց, ովքեր ամենադժվար օրերին եղել են իրենց կողքին». ՀայտարարությունՌուբեն Վարդանյանի կինը բաց նամակներով դիմել է Նիկոլ Փաշինյանին, Ադրբեջանի ՄԻՊ-ին, ԿԽՄԿ-ին, Կայա ԿալլասինԿԸՀ-ն սահմանված ժամկետում չի հասցրել քննել ընդդիմադիր մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններըԻրանը սպառնում է ԱՄՆ-ին իսկական դժոխքով, եթե ԱՄՆ-ն որոշի ցամաքային գործողություն սկսելԱմենամեծ զոհն արդեն ոչ թե հետապնդման ենթարկված անձն է, այլ հենց ինքը՝ պետությունը. Շաքե ԻսայանՀորս թողած հետքն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. միշտ գլուխս բարձր եմ ասելու՝ ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ. Էմմա ԾառուկյանՋնջիր ոչինչ չասող գրառումդ, քանի որ այն ուշացած է. որպես մարդ ու որպես սանիկ կարող էիր գալ ու լուռ կանգնել մի ծառի տակ. Լիաննա Մանուկյանը՝ Նազիկ Ավդալյանի գրառման մասին…
Քաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու սպիտակ էգ առյուծի անկման պատճառը
Հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացիՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը աճում է
Տասնյակ սպորտսմեններ սոսկայով սնվել են Գագիկ Ծառուկյանի ձեռքից ու ոչ ոք ծպտուն չհանեց, բացի մեկից, այն էլ նա, ով մյուսների նման ծծակով չէր սնվել. քաղաքագետ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեԿասեցվել է «Հակոբ Մելքոնյան Մանվելի» ԱՁ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը (լուսանկարներ)Ցանկանում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին. Նազիկ ԱվդալյանՈւկրաինան հարվածել է Ռուսաստանից Թուրքիա գազ մատակարարող «Կապույտ հոսք» խողովակաշարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվել է «Merry Berry» ապրանքանիշի բորբոսնած ազնվամորի (լուսանկարներ)
Օձ տեսնելիս անհրաժեշտ է պահպանել 2-2,5 մետր հեռավորություն, խուճապի չմատնվել և անշարժ մնալ (տեսանյութ)ԿԸՀ-ն Դատախազությանն է վերադարձրել մի շարք միջնորդություններ
Ռուբեն Վարդանյանի կինը նամակներ է հղել Նիկոլ Փաշինյանին, Ադրբեջանի ՄԻՊ-ին
Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը
Պետք է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հեռացման հարց դրվի․ Շարմազանով
Նորագավիթում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահասին․ վերջինս հոսպիտալացվել էՉինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած սողանքի հետևանքով կա 21 զոհ և 7 վիրավորՈհմակով «հրաման կատարող» ոչնչությունները իրականում իրենք իրենց են նվաստացնում, ստորացնում և անկասկած կանգնելու են դատարանի առաջ. Սեյրան Օհանյանը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասինՌոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը
Սխալվում է Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, թե Արցախը հայկական հող չէ․ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ
Հայաստանը ԵՄ-ից նվեր է ստացել մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա (տեսանյութ)ԱԱ-2026. Քառորդ եզրափակչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցըՌուսաստան բանակը Կիևին հարվածել է «Իսկանդեր»-ով. կան զոհեր և վիրավորներՀրդեհ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Երևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա
Հասարակություն

6-7-ամյա տղան պարբերաբար ենթարկվել է սեռական բռնության. ինչո՞ւ է կոծկվում մանկապղծությունը. ԼՀԿ պատգամավորն ահազանգում է

Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես նաեւ իրավապահ համակարգի պատասխանատուներ, այսօր քաղաքական խառն ու բուռն իրադարձությունների ֆոնին մեր երկրում առօրյա քաղաքացիական խնդիրները հետին՝ հարյուրերորդական պլան են մղվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խոսելու եմ մի սարսափելի իրողությունից, որ մասին բարձրաձայնել եմ դեռեւս ընթացիկ տարվա սկզբին։ 2016-ին այն ժամանակ 6-7-ամյա տղա երեխան պարբերաբար ենթարկվել է սեռական բռնության։ Հարուցվել էր երկու քրեական գործ՝ մեկը 2016-ին եւ 2019-ին՝ բռնությունը կրկնվելուց հետո, որը սույն թվականի հունվար ամսին դեռեւս գտնվում էր նախաքննության փուլում։


2017-ի հունիսի 26-ին Փորձաքննության ազգային բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի ամբուլատոր զննության եւ ուսումնասիրության հաշվետվության արդյունքներով՝ երեխային սեռական բռնության ենթարկելու հանգամանքը ՉԻ ԲԱՌԱՑՎԵԼ, ավելին, հստակ նշվել է, որ երեխայի մոտ ի հայտ են եկել ֆիզիկական այնպիսի ձեւափոխումներ, որոնք կարող էին առաջանալ նրան պարբերաբար սեռական ոտնձգությունների ենթարկելու հետեւանքով։

Սա թերեւս միակ այն հանգամանքն է, որից կառչելով պետք է հնարավոր լիներ բացահայտել այս սարսափելի դեպքը։ 2019-թվականին կարճվել է 2016-ի քրեական գործը՝ հանցակազմի բացակայության անհեթեթ պատճառաբանությամբ։ Դատահոգեբանական փորձաքննության արդյունում արձանագրվել է, որ երեխան ադեկվատ է եւ նրա խոսքերը հավաստի են։

Քանի որ խոսքը հատկապես մանկահասակ երեխայի մասին է, փորձել եմ գնալ քրեական գործի հետքերով՝ հնարավորինս ծանոթացել մանրամասներին, հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ, կես տարի առաջ Երեւան քաղաքի դատախազ, այժմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանին։ Բոլորը միաձայն ընդունում են, որ նման սարսափելի գործերը պետք է բացվեն, բայց․․․ Ինչպես միշտ, չգիտեմ, թե ինչպես է ստացվում, Հայաստանում բավարար հանցակազմերի բացակայության պատճառով գործերը կարճվում են։

Ստացվում է՝ մանկահասակ տուժած երեխան՝ բռնության ենթարկվելով, շարունակում է ապրել հոգեբանորեն ճնշված վիճակում՝ փակի տակ, իսկ կեղծ արդարադատությունն այսօր շարունակում է չբացահայտել կամ կոծկել կամ միամիտ քողարկել տասնամյա երեխայի ողբերգական դեպքը։

Հոգեբանական ծանր վիճակով պայմանավորված, նաեւ իրավապահ համակարգի հանդեպ ի սպառ կորցնելով վստահությունը, երեխայի մայրը մի քանի ամիս առաջ հրաժարվեց երկրորդ քրգործի քննությունից։ Այսքանից հետո էլ ընդունված ո՞ր կոնվենցիան կարող է օգնել բացահայտել նմանօրինակ ահասարսուռ դեպքերը, երբ երեխայի ճակատագիր է խեղվել, երբ մորն ու երեխային պարբերաբար ահաբեկել են, ճնշումներ գործադրել, որպեսզի չշարունակի պահանջել արդարությունը։

Ինչու՞ է մինչեւ հիմա Հայաստանում իրավապահ համակարգը շարունակում գործել նախկին տրամաբանությամբ, ինչու՞ են քրեական այսպես կոչված կեղծ հեղինակությունները, ովքեր մասնակցություն են ունեցել երեխայի պղծմանը, շարունակում հանգիստ ապրել ազատության մեջ, իսկ 27-ամյա մայրն արդարության հաստատման ամենօրյա տառապանքով, հոգեպես բանտված է, 10-ամյա երեխան, ինքնամեկուսացած, տարանջատված տարեկիցներից, կորցնում է իր իր գունավոր մանկությունը, զրկվում պատանեկության պայծառ օրերն անցկացնելու հնարավորությունից եւ իրավունքից։

Այսպիսի՞ն է արդարադատությունը Հայաստանում, այսպես են մարդու իրավունքները գերակա այս Հայաստանում, այսպե՞ս է բարեփոխվել իրավապահ համակարգը, այսպե՞ս է ապահովված մանուկների անվտանգությունը մեր երկրում։

Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ երեխայի մայրը, վստահ է, որ մանկապղծությունը կոծկվում է, քանի որ իրավապահ համակարգի օղակներում կան պաշտոնյաներ, ովքեր ըստ երեւույթին հմտորեն խոչընդոտել են գործի բացահայտմանը։

Եվ եթե իրոք ունենք քաղաքացիների շահերը պաշտպանող իրավապահ համակարգ, ապա անկախ երեխայի մոր կողմից քրեական գործի քննության հրաժարվելու հանգամանքից, այն պետք է մինչեւ վերջ քննվեր, ինչը չի արվել։

Անկախ նրանից, թե ովքեր են առնչվել այս գործին, թե ովքեր են մասնագիտորեն կոծկել հանցագործների բացահայտումը, ԱԺ պատգամավորի լիազորություններից բխող բոլոր գործիքակազմերն օգտագործելու եմ, որպեսզի օր առաջ բացահայտվեն ազատությունը վայելող եւ հավանաբար նոր հանցագործություններ իրականացնող՝ մարդ կոչվելու իրավունքը կորցրած սուբյեկտները։