Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանից և Հայաստանից բանջարեղենի ներկրման արգելքը
Ադրբեջանից և Հայաստանից բանջարեղենի ներկրման արգելքը Կրեմլի խնդիրը չէ, այլ պրոֆիլային գերատեսչության առանձնաշնորհը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ լրագրողների հետ զրույցին։
Ավելի վաղ հաղորդվել է, որ դեկտեմբերի 10-ից «Ռոսսելխոզնադզորը» արգելում է Ռուսաստան լոլիկի ու խնձորի ներկրումը Ադրբեջանից` այդ երկրից արտադրանքներում վնասատուների, մասնավորապես պտղաբանջարեղենի արտադրանքում (լոլիկ, խնձոր) հարավամերիկյան լոլիկի ցեց և արևելյան ցեց հայտնաբերեու պատճառով: Բացի այդ, դեկտեմբերի 14-ից արգելվում է Ռուսաստան լոլիկի և պղպեղի ներկրումը Արմավիրի մարզից Pepino mosaic վիրուսի հայտնաբերումից հետո:
Պրոֆիլային գերատեսչությունը, Պեսկովի խոսքով, չպետք է նման գործողությունները համաձայնեցնի Կրեմլի հետ: