Ժողովրդի վրա զենք պահելը դեգրադացիայի ցածր աստիճան է․ նա վախենում է իր ժողովրդից․ Արթուր Խաչատրյան. VIDEO
Բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկվածներին շատ շուտ բաց են թողնում, պարզապես Փաշինյանը ցանկանում է վախեցնել և լռեցնել, ու անհամաչափ ուժ է կիրառվում։
Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ նախկին գյուղնախարար Արթուր Խաչատրյանը։ Նա նկատեց, որ այլևս հնարավոր չէ լռել։ Ըստ Խաչատրյանի Փաշինյանը կտրված է իարկանությունից, մինչդեռ եթե այցելի Սյունիքի մարզ՝ կտեսնի, որ համայանքապետերն են դուրս գալիս ապահովելու երկրի անվտանգությունն ու պաշտպանելու սահմանը։
Անդրադառնալով երեկվա միջադեպին, երբ վարչապետի թիկնապահները զենք էին պահել դուրս մեքենայի լուսամուտներից, Արթուր Խաչատրյանը նշեց, որ դա
«Ժողովրդի վրա զենք պահեկն ուղղակի դեգրադացիայի ցածր աստիճան է։ Ավելի ցածր ընկնել՝ ուղղակի չեմ պատկերացնում»,-ասաց Խաչատրյանը, ում համոզմամբ Փաշինյանն իր վախից է իրեն շրջապատել այսքան ոստիկաններով՝ վախենում է սեփական ժողովրդից։
Մանրամասները՝ տեսանյութում