Մյասնիկյան պողոտայում մեքենայի վարորդներից մեկը վրաերթի ենթարկեց ու ջարդեց պողոտան փակած ցուցարարներից մեկի ոտքը․ News.am (տեսանյութ)
Ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկեցին և ոտքը ջարդեցին Մյասնիկյան պողոտայում Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ: Այս մասին գրում է News.am-ը։
Ի նշան բողոքի ցուցարարները փակել էին Մյասնիկյան պողոտան, վարորդներից մեկը մեքենան վարեց ուղիղ ցուցարարի վրա և երիտասարդին վրաերթի ենթարկելուց հետո անգամ չկանգնեց։
Տուժած ցուցարարին հիվանդանոց տեղափոխեցին մեկ այլ ավտոմեքենայով։