Ովքեր են Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա աջակիցները և ինչով են հայտնի. VIDEO
Երեկ Հանրապետության Հրապարակում մի շարք բողոքի ակցիաներ էին տեղի ունենում: Ցուցարար քաղաքացիների զգալի մասը պահանջում էր Փաշինյանի հրաժարականը, իսկ մի խումբ ցոջցարարներ էլ եկել էին սատարելու վարչապետին:
ArmLur.am-ը ներկայացրել է վարչապետի աջակիցներին: Նյութում նշվում է, որ Փաշինյանին աջակցող այդ անձինք ստացել են «հեղափոխության պահապաններ» անվանումը:
«Հեղափոխության պահապաններ» կոչվող խմբի հիմնադիրներն են Հայկ Ստեփանյանը և Վահե Խանդիլյանը: Ինչպես գրված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում՝ նախաձեռնությունը նպատակ ունի պաշտպանել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և դրա արժեքները:
Նրանք այս ընթացքում արդեն հասցրել են աչքի ընկնել մի քանի պատմություններով՝ տարբեր մարդկանց ահաբեկելով և ծեծի ենթարկելով:
Հավելեք նաև, որ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հազիվ 30 մարդ էր հավաքվել Հանրապետության Հրապարակում. իշխանական կայքերն անջատեցին լայվերը: