Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարար
Վազող տողեր

Պարույր Հայրիկյանն ուղերձ է հղել Ալիևին ու Փաշինյանին

ԱԻՄ առաջնորդ, ԽՍՀՄ ժողովրդավարական շարժումների «Democracy and Independence» համակարգիչ կենտրոնի նախկին ղեկավար Պարույր Հայրիկյանն ուղերձ է հղել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին։

«1988 թ.-ին երբ «կգբ»-ն հայ-ադրբեջանական հակամարտութեանն արիւնալի ընթացք տալու առաջին քայլերն էր անում , իմ գլխաւորած ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՑԵԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ-ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՒՈՐՈՒՄ կազմակերպութիւնը (առաջինն ու այն ժամանակ միակ այլընտրանքային քաղաքական կազմակերպութիւնը ողջ ԽՍՀՄ-ում) ուղերձով դիմեց հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին կոչ անելով զերծ մնալ սադրանքներից, չշեղուել ազգերի համար կարեւորագոյն անկախ պետութիւն ունենալու նպատակից եւ բոլոր տարաձայնութիւնները լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցութիւններով։


Այդ ուղերձից յետոյ ինձ՝ 17 ու կէս տարի բանտերում ու աքսորներում անցկացրած նախկին քաղկալանաւորիս, կրկին կալանաւորեցին եւ եւս չորս ամիս «կգբ» բանտում պահելուց յետոյ արտաքսեցին Աֆրիկա՝ Եթովպիա։


Հիմա երկու ազգերս էլ պետականութիւն ունենք, սակայն դրանով հանդերձ մխրճուած ենք արիւնալի հարաբերութիւնների մէջ։ Մտքովս չէր անցնում, որ 21-րդ դարում մենք այս որակի խնդիրներ ենք ունենալու։ Քաղաքակիրթ ազգերն այսօր իրար հետ մրցում են մարդու իրաւունքի ոլորտում դրական ներդրումների մակարդակով, մենք՝ ընդհակառակը։ Մասնաւորապէս այս օրերին հանրութեան (նաեւ համաշխարհային հանրութեան) ուշադրութեան կիզակէտում է գերիների հարցը։ Չնայած մենք ձեր եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրութեամբ ամրագրուած պայմանաւորուածութիւն ունենք գերիներին ազատ արձակելու վերաբերեալ, սակայն նրանց շուտափոյթ ազատ արձակման, նրանց տառապանքների նկատմամբ շարունակում ենք անտարբեր մնալ։

Որքան էլ որ բարձր մակարդակներով յայտարարւում է այդ ուղղութեամբ աշխատանքներ տանելու մասին, դեռեւս հստակ քայլեր արուած չեն։ Թւում է, թէ Հայաստանն ու Ադրբեջանը իրար հետ մրցում են նաեւ այն հարցում, թէ նրանցից ում կը յաջողուի աւելի շատ տառապանքներ պատճառել դիմացինի մարդկանց, նրանց ընտանիքներին։
Սա պիտի որ քսանմէկերորդ դարին անհարիր լինէր, սակայն մեր երկու պետութիւնների կեցուածքը, համապատասխան ծառայութիւնների դանդաղկօտութիւնն այդ հարցում անհասկանալի է՝ մանաւանդ, գերիների նկատմամբ սահմռկեցուցիչ խոշտանգումների մասին վկայող տեղեկատւութեան պայմաններում։

«Ժողովրդավարութիւն եւ Անկախութիւն» համակարգիչ կենտրոնը գլխաւորելիս, մասնաւորապէս Վացլաւ Հաւելի հիւրընկալութեամբ Պրահայում 1990 թ.-ին տեղի ունեցած պատմական «Peacefull Road to Democracy» խորհրդաժողովում ինձ բախտ է վիճակուել տեսնելու ադրբեջանցի (Թոֆիկ Գասիմով, Արազ Ալիզադէ) եւ հայ (Ռոբերտ Քոչարեան, Կարէն Սիմոնեան) գործիչների համատեղ աշխատանքը եւ տեսնել այդ աշխատանքի դրական՝ մարդասիրական արդիւնքը։

Դուք, երկու երկրների ղեկավարներդ պէտք է ոչ թէ դաժանութեան, թշնամանքի ու ատելութեան, այլ մարդկայնութեան օրինակ ծառայեք Ձեր ժողովուրդների համար։ Եւ գերիների շուտափոյթ ազատումը այդ ուղղութեամբ Ձեր առարկայական ներդրումը կը լինի։

Իմ հսկայածաւալ փորձառութիւնը անիմաստ կը լինէր, եթէ ուղերձս աւարտէի պարզ կոչով։ Ես առաջարկում եմ վեր կանգնել բոլոր նկատառումներից, յիշել, որ գերեալներն այդ կարգավիճակում են յայտնուել նաեւ պետական՝ քաղաքական ու ու ռազմական գործիչների սխալների հետեւանքով եւ օգնել այդ սխալների զոհերին, շուտափոյթ կերպով տէր դառնալ իրենց մարդկային նկարագրին արժանի կարգավիճակին։

Որպէս առաջին քայլ կոչ եմ անում փոխադարձ պայմանաւորուածութեամբ որոշակի օր որոշակի ժամի որոշակի րոպէի (օրինակ՝ դեկտեմբերի 10-ին՝ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ, Մոսկուայի ժամանակով ժամը 14։00-ին) ազդարարել եւ համապատասխան միջազգային կառոյցներին (օրինակ՝ Կարմիր Խաչին եւ Խաղաղապահներին) տրամադրել բոլոր գերիների ցուցակը։

Եւս երկու օր անց՝ դեկտեմբերի 12-ին ժամը 14։00-ին Շուշի քաղաքում կամ որեւէ այլ բնակավայրում Կարմիր Խաչի միջոցով եւ Խաղաղապահների աջակցութեան պայմաններում կատարել ցուցակներում նշուած գերիների փոխանակում։

Այս գործընթացին զուգահեռ եւ դրանից յետոյ մշտական կապ պահպանել հնարաւոր բացթողումները լրացնելու նպատակով։

Հաւատացնում եմ, այդ քայլով դուք կարժանանաք ոչ միայն գերիների հարազատների օրհնութեանը, այլեւ ողջ միջազգային հանրութեան բարձր գնահատականին։

Հարգանքով՝

Պարոյր Հայրիկեան»