«Ես կոչ եմ անում մեր ժողովրդին գալ և քվեարկել». Լևոն Տեր-Պետրոսյան
Թիվ 9/11 ընտրատեղամասում քիչ առաջ քվեարկեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով եկել էր իր թոռան հետ:
Լրագրողների հարցերին պատասխանելով, նա հորդորեց չբոյկոտել. «Ես կոչ եմ անում մեր ժողովրդին գալ եւ քվեարկել ազատորեն, առանց բռնանալու իր կամքի վրա: Որքան շատ իրական մարդ գա քվեարկելու՝ այնքան հանրաքվեի արդյունքները օբյեկտիվ կլինեն»: