Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարար
Հասարակություն

Լոռու մարզպետի անհեթեթ արդարացումները, նրա վախն ու մարզպետարանի պատնեշը (լուսանկարներ)

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, արձագանքել է իր հասցեին հնչեցված մեղադրանքներին՝ առ այն, որ յուրացրել է  գերմանիայից արցախցիներին ու զինվորներին ուղարկված օգնությունը։

NEWSPRESS.am-ը երեկ անդրադարձել էր խնդրին՝ ներկայացնելով օգնություն ուղարկած օգտատիրոջ փաստաթղթերը։ Դրանից 5-6 ժամ անց՝ Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական  էջում հրապարակվել է երկար-բարակ մի տեքստ, որով իբրև թե հերքվել է մարզպետի կողմից այդ օգնության յուրացումը։ Այս տեքստը, որպես հերքում, կամ պարզաբանում, մարզպետը կիսվել է ֆեյսբուքյան իր անձնական էջում։

Տեքստը, որն սկսվում է «Գերմանիայից՝ Լոռի․ ապրանքի նվիրատվության մասին՝ փաստերով», պաթետիկ վերնագրով, ավելի շատ ոչ թե հերքում, այլ հաստատում է փաստը, որ Ղուկասյանն այնուամենայնիվ փորձել է յուրացնել այդ օժանդակությունը։

 

Իհարկե, իր «ռեպերտուար»-ի մեջ ու անդրեյ-ղուսյանական ոճով, մարզպետը չի մոռացել նաև սպառնալիքներ հնչեցնել, թե դատի կտա իրեն զրպարտողներին ու միևնույն ժամանակ հրապարակել է փաստաթղթեր, որոնք կասկածի տակ են դնում իր անմեղությունը՝ հաստատատեով Գերմանիայից տվյալ անձի օժանդակություն ուղարկելու փաստը․․․

 Նա հրապարակել է նաև  լուսանկարներ, որոնց վրա փակցված են «թարմ» տեսքով թղթեր՝ «գերմանիայի հայ համայքից» գրությամբ․․․ մեկնաբանությունները թողնում եմ ձեզ․․․

Այդ թղթերի ու նկարների կույտի հետ, Ղուկասյանը հրապարակել է նաև ոստիկանությանն ուղղված իր դիմումը, որով խնդրում է բացահայտել գործը՝ այդ ուղեբեռի գողացված լինելու մասին։

Հարկ է նկատել սակայն, որ մարզպետի արածն ու ասածն իրար չեն բռնում։ Մի կողմից նա դիմում է ոստիկանություն՝ այն բանի համար, որ ուղարկված բեռը իբր գողացված է, մյուս կողմից նա նշում է, որ այդ բեռից ավելի քան  60 տոկոսն արդեն բախշվել է (վերևում՝ կարմիր շրջանակի մեջ)...

Նախ, եթե ուղեբեռի մասով հանձնարարվում է քննություն անցկացնել, ապա չի թույլատրվում այդ բեռից որևէ տոկոսային մաս օգտագործել։ Դրանք հանդիսանում են իրեղեն ապացույցներ։ Ի՞նչ է, ամեն մի իրի ծագումանբանությունը պարզելու համար ոստիկանները տնետո՞ւն են անելու․․․ 

Հետո, եթե Ղուկասյանն իսկապես համարում է, որ բեռը գողացված է, և ուզում է արդարություն լինի, ապա ինչո՞ւ է գողացված բեռի կեսից ավելին արդեն բաժանել․․․ կամ ո՞ւմ է բաժանել․․․

Ի վերջո, եթե դրանք պետք է բաժանվեին՝ ի՞նչ կարիք կար գոռալու, թե՝ գողացված են․․․ թե՞ արջն ահից է գոռում․․․

Հասարակ տրամաբանությունն անգամ հուշում է, որ մարզպետն  իրականում «արդարության հետևից չէր ընկնի», եթե չբացահայտվեր օժանդակությունը յուրացնելու հետ կապված իր կեղտոտ մտադրությունը։

Մարզպետի անհեթեթ արդարացումն ու իրեն պաշտպանելու համար առավել անհեթեթ հերքումը զավեշտի է նման, ու թերևս կարելի էր նաև ծիծաղել, եթե իրականում այս ամենը ողբերգություն չլիներ․․․

Թեմայի շուրջ զրուցելիս, մեզ զրուցակիցներից մեկը նկատեց, որ նման խայտառակ պահվածք կարելի էր սպասել Ղուկասյանից։ Նա նույնիսկ զորահավաքի ժամանակ Գորիսից այն կողմ չի գնացել։ «Գնաց, սելֆի արեց եկավ»,-ասաց մեր զրուցակիցը։։

Հիշեցնենք, որ մարզպետն ընդամենը 3 օր է մնացել այնտեղ։ Ղուկասյանն ինքը մեզ հետ զրուցում ասել է, որ գործով է հետ եկել։

Թերևս մարզպետն այնքան թքած ունի վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա, որ մեզ հասած տեղեկություններով, պատերազմի օրերին, մի րոպե անգամ, չեն դադարել նրա սեփական ատամնաբուժարանի շինարարարկան աշխատանքները։ Այս մասին գրել են նաև լրատվամիջոցները։

 

Մյուս կողմից էլ, երևի նա զգում է իր տակի աթոռի մոտալուտ կորուստը, ու ատամնաբուժարանը կառուցում է՝ պաշտոնակումից հետո այնտեղ հիմնավորվելու համար։ Համենայնդեպս Ղուկասյանն ինչ-որ բանից վախենում է․․․

Հատկապես, թշնամուն երկիր հանձնող չարաբաստիկ պայմանագրի ստորագրումից հետո  նա այնքան է վախեցած, որ մարզպետարանի դուռը միշտ փակ է պահել։

Մարզպետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ, նոյեմբերի 10-ից, մարզպետարան մտել են միայն յուրայինները՝ իրենց հետևից փակելով դուռը։

«Մարզպետարանի դուռը տան դռան նման թակելով են մտել, և այն էլ՝ միայն ճշտելուց հետո, թե ով է, ինչ նպատակով է եկել և ինչ է ուզում»։

Այդ օրերին նաև մարզպետարանի ներսում արագ տեղադրվել է անվտանգության պատնեշ, որպեսզի «կասկածելիները հեշտությամբ չներթափանցեն»․․․

Այս լուսանկարը 2 օր առաջ է արվել․․․

 3