Միրզոյանի նկատմամբ խմբակային հարձակման կազմակերպման հետևում կանգնած է Փաշինյանը. աղբյուրն օրվա անկարգությունների հետ կապված մանրամասներ է հայտնել
AC.news-ին հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալներից մեկը Մոսկվա գործուղման ժամանակ, խիստ անհանգստացած լինելով իր անձնական անվտանգության համար, հանդիպման ժամանակ պարզաբանեց, որ Ազգային Ժողովի նախագահ՝ Արարատ Միրզոյանի նկատմամբ իրականացված խմբակային վրեժխնդրության, ինչպես նաև ՀՀ կառավարության շենքի ու պետական ամառանոցների ջարդերի կազմակերպման հետևում կանգնած է անձամբ Նիկոլ Փաշինյանը։
Աղբյուրի տեղեկացմամբ, Փաշինյանի անմիջական հրահանգով Վարչապետի տեղակալներից մեկը կազմակերպել է, որպեսզի այսպես կոչված «հեղափոխության պաշտպանները» նախ խառնվեն ամբոխին, այնուհետև այդ ամբոխը ուղղորդեն դեպի Արարատ Միրզոյանի մեքենան։
Հանդիպման ժամանակ նա նաև պարզաբանեց․ որ ՀՀ կառավարության, Ազգային Ժողովի շենքերում և պետական ամառանոցներում շուրջօրյա ծառայություն են իրականացնում մեծ թվաքանակով զինված պահակախմբեր, որոնք հարձակումից առաջ ուղղակիորեն հեռացվել են այդ տարածքներից։