«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա Սարգսյան
Քաղաքականություն

Այս իշխանություններն արեցին այն, ինչ Ալիևն անգամ ամենավառ երազում չէր կարող պատկերացնել. Արշակ Զաքարյան

Ներկա իշխանությունները, որոնք տապալել են ՀՀ պետականությունն ու անկախությունը, ինչպես նաև ոչնչացրել են ունեցած հաղթանակները, օր առաջ պետք է հեռացվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը։

«Նրանք վախենում են հեռանալ իշխանությունից, բայց ամեն օրը, որ նրանք մնում են իշխանության, դավադիր ծրագրի ինչ-որ մի կետ իրականացնելու համար է։ Դա շատ վտանգավոր է մեր երկրի, մեր ազգի, մեր անկախության և պետականության համար»,- նշեց նա։

Ըստ «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավարի, ներկայիս իշխանությունները շարունակում են հասարակությանը մանիպուլյացիաների ենթարկել, ինչպես անում էին իրենց իշխանության գալու ժամանակ, երբ օգտվում էին վիրտուալ գործիքակազմից՝ սուտ, մանիպուլյացիա։

«Առայժմ իրենց մոտ ստացվում է սուտը որպես իրականություն ներկայացնելը։ Նրանց ստերն ամեն անգամ փաստերով հերքելու ձևով մենք կարող ենք ինչ-որ կերպ մարդկանց արթնացնել հիպնոսացումից։ Պետք է մարդկանց արթնացնել հիպնոսացումից, որ իրենք հասկանան՝ ինչ վտանգ է սպառնում իրենց։ Հենց այն մարդկանց համար, որոնք հավատում են իշխանություններին, գուցե ցավալի է արթնանալն ու իրականությունն ընդունելը։ Մեզ մոտ, ցավոք սրտի, կռապաշտությունը վերադարձել է, Նիկոլին կուռք են սարքում։ Հետո այդ կուռքից հրաժարվելն արդեն ցավալի է։ Ուղղակի պետք է քաջություն ունենալ և ընդունել, որ հանուն հայրենիքի, հանուն ազգի պետք է կռապաշտությունից հրաժարվել»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ իշխանություններն արդարանում են, թե իբր նախկիններն են եկել այդ՝ հողերը հանձնելու համաձայնությանը, իսկ ներկաներն ուղղակի իրագործել են արդեն եղած որոշումը, Արշակ Զաքարյանն արձագանքեց՝ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ-ն հայտարարել էր, որ այս իշխանությունները եկել են պատերազմով հողերը հանձնելու։

«Դա մեր կարծիքն էր, որի հիմքում փաստն էր, թե ովքեր են այս իշխանություններին բերել։ Այդ ժամանակից սկսած Նիկոլ Փաշինյանն իր մանիպուլյատիվ բոլոր գործիքներն օգտագործեց, որպեսզի հասարակությանը մոլորեցնի։ Եթե հիշում եք, անգամ պատերազմի առաջին օրերին օրենք ընդունեցին, որ ով քննադատի իշխանություններին, կպատժվի. դա ստալինյան մեթոդ է։ Դա իրենց դավադիր ծրագրի իրականացման համար էր։ Այդ օրենքը շատերի վրա ազդեց։ Երբ դու պատերազմի դաշտում ես, և գիտես, որ ինչ-որ բանով կարող ես օգուտ տալ, որոշում ես լռել, քանի որ իրականությունն ասելու կամ քննադատելու համար քեզ կարող են տանել ինչ-որ բանտախուց։ Դու տեսնում ես, որ ժողովրդին խաբում են, բայց գիտես, որ ճշմարտությունն ասելով կձերբակալվես։ Այս ամենը մանրամասն, կետ առ կետ գծած էր, և իրենք իրեց դավադիր ծրագրի այդ գծից չշեղվեցին»,- ընդգծեց նա։

Արշակ Զաքարյանը հայտնեց, որ իշխանություններին քննադատելու համար իրեն դավաճան էին հռչակել, անգամ տեղեկություններ էին տարածել, թե ինքը Ալիևի կողքին է, հանդիպել է նրան։

«Մարդիկ զանգում էին ինձ, հարցնում՝ թե ինձ չե՞ն բռնել, կամ ես արդյո՞ք Ալիևի կողքին չեմ։ Մարդկանց ուղեղներն այդքան լվացել էին, թե ես դավաճան եմ։ Բա որ դավաճան էի, արդեն հինգ օր Կառավարության դիմաց նստած եմ, ինչո՞ւ չեն բռնում»,- ներկայացրեց նա։

Ըստ «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավարի, այս իշխանություններն արեցին այն, ինչ Ալիևն անգամ ամենավառ երազում չէր կարող պատկերացնել.

«Հիմա տեսեք՝ ոնց են թուրքերը նվաստացնում մեզ, տեսեք՝ հյուրանոցների աստիճաններին ոնց են մեր դրոշը դրել՝ որպես ոտնաշոր, տեսեք՝ ինչպես են իրենց պահում ՀՀ սահմանամերձ գյուղերում։ Եվ պատկերացրեք, որ Ալիևը երբևէ չէր կարող երազած լինել, որ այս ձևով կարող է մեզ ոչնչացնել»։

Արշակ Զաքարյանը հավելեց՝ փաստեր ունի և դրանք ապացուցելու է, որ պատերազմից մեկ օր առաջ մի սպա իր մոտ է եկել և ասել, որ 30 սպաներով գնում են Երևան. «Նրանց ասել են՝ դիմում գրեք և Զինված ուժերից հեռացեք»։

Նրա խոսքով, երբ սպաները բացատրություն են պահանջել՝ ինչու են իրենց հեռացնում, պատասխան չեն ստացել։

«Հետո ասում էին՝ սպա չունենք: Ինչի՞ պետք ա ունենանք, եթե այդ մարտական սպաներին, որոնց կասկածում էին, որ հետ գալու հրաման չեն կատարելու, բոլորին հերթով հանում էին»,- ասաց նա։