Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարար
Հասարակություն

«Մեր բակ» մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխաներին ծեծի ենթարկվելու դեպքի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Ոստիկանություն

«Մեր բակ» մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխաներին ծեծի ենթարկվելու դեպքի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Ոստիկանության hասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զարզանդ Գաբրիելյանից:

Նշենք, որ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներից մեկը ԶԼՄ-ներին հաղորդագրություն էր ուղարկել՝ նշելով, որ իր 2,5 տարեկան զույգ աղջիկները նոյեմբերի 30-ից սկսել են մանկապարտեզ հաճախել, որից հետո վարքագծի փոփոխություն են նկատել՝ ագրեսիա, վախ, քնի խախտում, դեպրեսիվ տրամադրություն և այլն:

«Կասկածելով մանկապարտեզում երեխաների հանդեպ հնարավոր վատ վերաբերմունքի մասին՝ ձայնագրող սարք ենք տեղադրել երեխայի տիկնիկի մեջ և ձայնագրել դեկտեմբերի 3-ին երեխաների օրը մանկապարտեզում: Պարզվել է, որ երեխաներին ծեծում են, անպատվում, վախեցնում են, այդ թվում՝ սպառնալով մութ սենյակ տանել, դանակով վիզը կտրել և այլն: Երեխաներին անպատվում են և ծաղրում: Այս ամենը ձայնագրված է, և կան անհերքելի փաստեր: Երբ փորձ ենք արել տնօրենի հետ պարզաբանել ստեղծված իրավիճակը, տնօրենը կաշառք է առաջարկել մեզ՝ հարցին հնչեղություն չտալու խնդրանքով: Այս հեռախոսազրույցի ձայնագրությունը ևս առկա է»,-գրված է ծնողի հաղորդագրության մեջ:

Tert.am-ը «Մեր բակ» մանկապարտեզի Բաղրամյան մասնաճյուղի տնօրեն Անի Հայրապետյանից տեղեկացավ, որ դեռ որևէ հստակ տեղեկություն չկա, թե այդ ձայնագրությունները իրենցն է, թե ոչ: «Մենք էլ բոլորի նման համացանցից ենք տեղեկացել, քանի որ ծնողն առաջին հերթին այդ մասին ԶԼՄ-ներին է տեղյակ պահել, ոչ թե մեզ, որևէ վերլուծություն չի պահանջել մեզնից, բացատրություն չի պահանջել, ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց նա:

Անի Հայրապետյանը նշեց, որ դաստիարակը նոր էր ընդունվել աշխատանքի, մի քանի օրվա աշխատակից է եղել, առաջին տպավորությունը վատ չի եղել, հղի էր, աշխատանքի է եկել իր երեխայի հետ, որպեսզի մյուս երեխաների հանդեպ ավելի սրտացավ լինի: «Մանկապարտեզում երբեք այդ ձեռագիրն ու աշխատելաոճը չի թելադրվել, մանկապարտեզը եղել է ճիշտ ֆոնի մեջ, 12 տարվա մասնավոր մանկապարտեզ է, երբեք բողոք կամ պահանջ չի եղել: Եթե մենք ունեցել ենք նման անադեկվադ, անարժան աշխատակից, որին մենք չենք կարողացել բացահայտել, և դա արել է ծնողը, մենք նրան շնորհակալ կլինենք, միայն թե ամբողջ բացահայտումից հետո»,-ասաց նա և հավելեց, որ դաստիարակն աշխատանքի անցնելու բոլոր չափանիշներին համապատասխան է եղել և հիմա էլ հերքում է, որ կատարվածն իր հետ կապ ունի