Ես և ԱԱԾ-ն փնտրում ենք իրար․ Նարեկ Մալյան (տեսանյութ)
ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ՝ «Ես ու ԱԱԾ-ն փնտրում ենք իրար» վերնագրով:
«Ես հենց նոր տեղեկացա, որ ԱԱԾ-ն փնտրում է իմ հեռախոսահամարը, զանգել են Նարեկ Սամսոնյանին և ասել են մոտավորապես այսպես ՝ կարո՞ղ է, ախպեր, Մալյանի համարը ունենաս, ինչին Սամսոնյանը շատ կտրուկ է արձագանքել, քանի որ այնպես չէ, որ Սամսոնյանը իմ կոնտակտները տրամադրող «Սփյուռն» էր: Բայց ոչ միայն ԱԱԾ-ն է ինձ փնտրում, այլևս ես եմ սեպտեմբերի 8-ից փնտրում ԱԱԾ- ին»,- նշել է Մալյանը:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 8-ից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Բաց հասարակության» հիմնադրամի գործունեության վերաբերյալ:
«Ես հույսս պահպանում եմ, որ երեք ամիս հետո ցանկանում են այդ գործով զբաղվել, որովհետև խոսքը ծանր հանցագործության մասին է, և այն հիմք կարող է Հանդիսանալ, որ փակվի Հայաստանում «Սորոս»-ի գրասենյակը և մյուս գործակալական ցանցերը սպասարկող հիմնադրամ-գրասենյակները: Ես լավատեսությունը պահում եմ, որ ԱԱԾ-ն վերջապես տարբեր տեսակի 50 դոլար կաշառք վերցնող թաղայինների գործերը, գերկարևոր դարի հանցագործությունները, ֆեյք բռնելուց, սատանա հայտնաբերելուց հետո որոշել է վերջապես զբաղվել երկրի անվտանգության հանդիսացող գրասենյակի հարցով և ինձ հիմա հրավիրում են, որ ես գնամ իրենց օգնեմ, որ իրենք արագ այդ գրասենյակի հարցերը լուծեն, որպեսզի մեր անվտանգության գլխին կախված սպառնալիքը չեզոքացնեն»,- նշեց Մալյանը: