Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցներ, փակ են քաղաքի կենտրոնական փողոցները. Galatv
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Գյումրի և մասնակցում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ՝ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողությանը: Գրում է Galatv-ն։
Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ Գյումրիում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել, փակ են քաղաքի կենտրոնական մի շարք փողոցներ:
Արարողությանը մասնակցում են նաև տեղական եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչները:
Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Մինչ այդ Գյումրիի Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվել է պատարագ: