Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարար
Հասարակություն

«Ոչ մի մեղրեցի այստեղ չի շարունակի ապրել։ Սա նշանակում է հայաթափել Մեղրին». Հայաստանը տարածքնե՞ր է հանձնում, թե՞ ապաշրջափակվում. Jam-news

Մեղրիով՝ Նախիջևան ճանապարհ․ Հայաստանը տարածքնե՞ր է հանձնում, թե՞ ապաշրջափակվում Jam-news. Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող տարանցիկ ճանապարհ կառուցելու հնարավորությունը:

Ամենայն հավանականությամբ, այն կանցնի Մեղրիով: Քաղաքը գտնվում է Երևանից համարյա 400 կմ հեռավորության վրա, Իրանի հարևանությամբ։ Արևմուտքում Մեղրին սահմանակից է Ադրբեջանի մաս կազմող էքսկլավին՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը: Եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակում։ Սակայն Հայաստանում դա ոգևորություն չի առաջացրել։ Շատերն են այն կարծիքին են, որ բացի Լեռնային Ղարաբաղի տարածքների կամավոր հանձնումն Ադրբեջանին, այս փաստաթուղթը հող է նախապատրաստում Մեղրին հանձնելու համար։

Իսկ ինչ են մտածում նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարության մասին հենց իրենք՝ Մեղրիի բնակիչները, ինչ մտավախություններ և սպասելիքներ ունեն։

«Ոչ մի մեղրեցի այստեղ չի շարունակի ապրել» Խորհրդային տարիներին Երևան-Նախիջևան-Բաքու, ինչպես նաև Երևան-Կապան երկաթուղին անցնում էր Մեղրիով, Արաքս գետի ափամերձ հատվածով: Տարիներ առաջ երկաթուղին ապամոնտաժվել է: Ընդ որում Մեղրու շրջանից ցամաքային կապը Երևանի հետ ևս իրականացվում էր Նախիջևանով: 1980-ին շահագործման հանձնվեց Մեղրի-Քաջարան ճանապարհը, որով հնարավոր եղավ Մեղրին ու Երևանն իրար կապել նաև Սյունիքի շրջանով:

Մեղրիի բնակիչներից, բանասեր Սիրուն Սարգսյանը հիշում է մի միջադեպ, որը տեղի է ունեցել 1980-ականներին, Երևան-Կապան գնացքի ուղևորների հետ․ «Դեռևս խորհրդային ժամանակաշրջանում, երբ կային անվտանգության բոլոր երաշխիքները, հայ ուղևորներին առևանգել էին Նախիջևանի Օրդուբադ քաղաքում։ Դա 88 թվականի Սումգայիթում հայերի ջարդերից հետո էր։ Գերեվարվել էին ուղևորներ, միայն բանակցություններից հետո մաս-մաս բաց թողեցին, մի քանիսն էլ ամիսներով մնացին Օրդուբադում։ Այդ ամենից հետո երկաթուղին դադարեց գործել։ Ուզում եմ ասել, անվտանգության երաշխիքները բավարար չեն»։

Սիրունը համոզված է՝ ճանապարհի կառուցմամբ Հայաստանը կանգնելու է Մեղրին կորցնելու վտանգի առջև․ «Ոչ մի մեղրեցի այստեղ չի շարունակի ապրել։ Սա նշանակում է հայաթափել Մեղրին։ Ես չեմ պատկերացնում, ինչ տնտեսական օգուտի մասին է խոսքը։ Ես չեմ հավատում ոչ մի խոստումի, ոչ մի երաշխիքի։ Հարց եմ տալիս, ինչո՞ւ Մեղրին մտավ այս պատերազմի զիջվող տարածքների մեջ, սա Հայաստանի բնակավայր է, ինչո՞ւ են ուզում հագուրդ տալ Ալիևի ծրագրին։ Սրանով իրականացվում է Թուրանի ծրագիրը։ Առանց այն էլ Ղարաբաղը մասնատել են, ծվատել, հիմա նույն ձևով Հայաստանին են անցնում»։ Քանի որ շատերն են այսպես մտածում, նոյեմբերի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց. Մեղրին Ադրբեջանին հանձնելու մասին լուրերը բացարձակ անհեթեթություն են․ «Ընդամենը խոսքը տարածաշրջանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու մասին է, այդ թվում` Ադրբեջանից դեպի Նախիջևան։ Բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաև Երևանից Նախիջևանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում»։

«Չկա Մեղրի՝ չկա Հայաստան» Մեղրեցի Սիրան Սարգսյանն էլ ասում է, որ Մեղրին նոր չէ հայտնվում է բանակցային սեղանի վրա, այն պարբերաբար շահարկումների է ենթարկվել Հայաստանի տարբեր իշխանությունների կողմից։

Բայց եղել են և ղեկավարներ, որոնք ճշմարիտ են գնահատել իրավիճակը․ «Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանն ասում էր, որ Մեղրին սոսկ աշխարհագրական տարածք չէ, Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող։ Մեղրին քո տան դուռն է։ Եթե դու Մեղրին տալիս ես, դու փակում ես քո տան դռները։ Չկա Մեղրի՝ չկա Հայաստան։ Որպես մեղրեցի դեմ եմ փաստաթղթում ներառված այդ կետին»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: