ԵՄ-ն պատրաստվում է երկարաժամկետ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ
Եվրամիությունն առաջիկա գագաթնաժողովի ժամանակ պատրաստվում է ոչ միայն կարճաժամկետ, այլև միջնաժամկետ և երկարաժամկետ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, հայտարարել է Եվրոպական խորհրդի փոխնախագահ Մարգարիտիս Շինասը։ Այս մասին գրում է Ahval-ը։
Նրա խոսքով՝ Անկարան շատ սխալ քայլեր է արել, որոնք անհետևանք չեն կարող մնալ։
«Թուրքիան ամեն ինչ սխալ է արել։ Նա արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հակազդի ոչ միայն Եվրոպային, այլև բոլորին։ Եվ դրա համար պետք է վճարել»,- ասել է Եվրոպական խորհրդի փոխնախագահը և հայտարարել, որ ԵՄ-ն Անկարայի դեմ պատժամիջոցներ կսահմանի հաջորդ շաբաթ կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։
Նրա խոսքով՝ պատժամիջոցները «կլինեն ոչ միայն կարճաժամկետ, այլև միջնաժամկետ և երկարաժամկետ», իսկ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի և Միացյալ Նահանգների հետ կվերանայվեն: