9/11 տեղամասում ընտրախախտումներ են գրանցվել (տեսանյութ)
Երևանի 9/11 տեղամասում լրացուցիչ ցուցակներով քվեարկել են Փարաքարում գրանցված մի խումբ անձինք: Այդ մասին արձանագրել է «Հայ ազգային կոնգրեսի» վստահված անձ` Անի Ասլանյանը:
Նրա դիտարկմամբ` այդ քաղաքացիները կարող են քվեարկել նաև Փարաքարում:
Նույն տեղամասի հանձնաժողովի նախագահ Կարինե Նալբանդյանն էլ նկատեց, որ երկու երիտասարդ քվեարկելուց հետո «ոչ» գոռալով ուղորդել են քաղաքացիներին:
Նրանք մասնավորապես բղավել են, թե «ոչ»-ը հաղթելու է: Մինչև հանձնաժողովի անդամները կանչել են ոստիկաններին` երիտասարդները փախել են:
Մանրամասները` տեսանյութում