Րաֆֆի Հովհաննիսյանը պատռեց քվեաթերթիկը` «հանուն Հայաստանի»
Քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ընտրությանը մասնակցեց Նորք Մարաշի 10/16 տեղամասում:
Ինչպես նախօրոք հայտարարել էր «Ժառանգության» առաջնորդը, նա նախ քվերակեց, ապա պատռեց քվեաթերթիկը և գցեց քվեատուփի մեջ և դա արեց «Հանուն Հայաստանի Հանրապետության»:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը քվեաթերթիկը պատռելու վերաբերյալ արդեն իսկ հայտարարել էր և շեշտել, որ «դա իր պայքարն է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դեմ»:
«Ես մերժեցի Հայաստանի Հանրապետական կուսակցապետությունը, որը ապրում է իր հոգեվարքը»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: