Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինի
Տնտեսություն

Փորձագետները կանխատեսում են դրամի հետագա արժեզրկում եւս 10-20 տոկոսով

Ներկայումս Կենտրոնական բանկն ակտիվորեն ինտերվենցիա է իրականացնում դրամի փոխարժեքը պահելու համար՝ վաճառելով արժույթը պահուստներից: Դա, ըստ էության, պետական ծախս է, բացի այդ, պահուստները եւս անչափելի չեն: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ այդ միջոցները երկարաժամկետ արդյունք չեն ունենա, եւ դրամի փոխարժեքը կշարունակի աճել, քանի որ բացասական գործոնները շարունակում են խորանալ. տնտեսական անկում, ներդրումների կրճատում (ուղիղ ներդրումների անկում 20 տոկոսով), պետական եկամուտների կրճատում, սպեկուլյացիա, քաղաքական ապակայունացում, բացասական սպասումներ:

«Բացի այդ, բացառված չէ, որ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կսկսեն հանել իրենց դրամային դեպոզիտները եւ փոխանակել դրանք դոլարով, ինչը կարող է աղետալի հետեւանքների հանգեցնել: Ներկայիս իշխանություններն այդ խնդիրը լուծել չեն կարող, քանի որ ղեկավարվում են բացառապես իրենց նեղ կուսակցական եւ անձնական շահերով, իսկ նրանց կողմից ընդունված որոշումների հիմքում ընկած է ոչ թե իրավիճակի օբյեկտիվ գնահատական, այլ բացարձակ պոպուլիզմ: Դրամի փոխարժեքի շարժը կախված է նրանից, թե ինչ հրաման կտա վարչապետը Կենտրոնական բանկին, եւ կախված է նաեւ պահուստային պաշարներից»,-նշեց փորձագետը:

Իր հերթին, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դժվար է կանխատեսել, թե ինչպես իրեն կդրսեւորի դրամի փոխարժեքը:

«Դրամի փոխարժեքի վրա լուրջ զսպող ազդեցություն է գործում ԿԲ-ի քաղաքականությունը: Դրամի արժեզրկումը, անկասկած, ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Հայաստանում դոլարացումը կազմում է 50-55 տոկոս, օրինակ, դեպոզիտային հաշիվների տեսքով, եւ դրամի փոխարժեքը կախված է նաեւ այդ ցուցանիշից: Ցնցումների ժամանակ մարդիկ սկսում են դրանք փոխանակել: Սուբյեկտիվ գործոնների դեպքում դրամի արժեզրկումը կանխվում է ԿԲ-ի ինտերվենցիաներով: Սակայն ամենից հաճախ պատճառներն օբյեկտիվ են: Կարծում եմ՝ փոխարժեքի նվազեցումը կլինի էական, սակայն ոչ աղետալի. ներկայիս ցուցանիշից արժեզրկում 10-20 տոկոսով, ոչ ավել»,-նշեց նա:

Միքայելյանը պարզաբանեց, որ ամեն ինչ կախված է արտաքին առեւտրային հավասարակշռությունից, այլ տնտեսական ցուցանիշներից, օրինակ՝ տուրիզմի ոլորտում, որի ցուցանիշները, քիչ հավանական է, որ կաճեն, ինչպես նաեւ քաղաքական կայունությունից, ինչը Հայաստանում չի նկատվում: