«Բոլոր հարցերին կպատասխանեմ քվեարկությունից հետո».Սերժ Սարգսյան
Քիչ առաջ Երեւանի թիվ 24 դպրոցում տեղակայված թիվ 9/11 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով եկել էր իր տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ:
Մինչ քվերակությունը Սերժ Սարգսյանը կարճ զրույց ունեցավ հանձնաժողովի նախագահի հետ:
Քվերակությունից հետո, նախագահը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
«Բոլոր հարցերին կպատասխանեմ քվեարկությունից հետո»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Հարկ է նկատել նաև, որ մինչ նախագահի ժամանումը այս ընտրատարածքում խառնաշփոթ իրավիճակ է եղել: Պատճառն այն էր, որ որոշ լրատվամիջոցներ չեն հավատարմագրվել լուսաբանման համար և հետևաբար արգելվել է նրանց մուտքը ընտրական տեղամաս:
Շուրջ 40 րոպե բանակցելուց հետո լրագրողներին հաջողվել է ներս մտնել: