Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարար
Հասարակություն

Կրթական համակարգի նկատմամբ բարբարոս ոտնձգությունները շարունակվում են. Կարոլինա Հարությունյան

Հազարավոր ընտանիքներ ներկայումս լուր չունեն իրենց զավակներից, գերեվարված մեր տղաների ահասարսուռ տեսանյութերն ավելի են ողողում համացանցը, ծնողները երազում են իրենց զավակների դիերը ստանալ՝ հայրենի հողում հուղարկավորելու, բնակչությունը տեղյակ չի լինում, որ իրենց տները տվել են թուրքին, իսկ մինչ այդ Կառավարության անհետաձգելի թեման է բուհերի քաղաքականացումը:

Այսօր կառավարության նիստի օրակարգում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու հարցն էր և անհետաձգելի համարելու մասին որոշումը (չզեկուցվող):

Համատարած քննադատության արժանացած, չարաբաստիկ այս օրինագծի համաձայն՝ մինչև կառավարման խորհրդի ձևավորումը, համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը (ՀՀ ԿԳՄՍ նախարար) հինգ տարուց ոչ ավելի ժամկետով ռեկտոր (տնօրեն) կնշանակի: Այսինքն՝ առաջիկա 5 տարիների ընթացքում բուհը կամ գիտական կազմակերպությունը վերածվում է ԿԳՄՍ նախարարի՝ քաղաքական կուսակցության գործիքի: Ցավալի է պատկերացնել այս հնգամյակի ընթացքում ինչ փորձությունների կենթարկվի ամբողջությամբ քաղաքականացված բուհը:

Բայց եթե այն տպավորությունն է ստեղծվում, որ 5 տարի անց տեղի կունենան ռեկտորի ընտրություններ և կառավարման խորհուրդը (հոգաբարձուների խորհուրդ) կընտրի ապաքաղաքականացված ռեկտոր, ապա դա մոլորություն է, քանի որ կառավարման խորհուրդը բաղկացած է լինելու 12 անդամից, որոնցից 6-ին (50%) առաջադրելու է ԿԳՄՍ նախարարը, այսինքն՝ կրկին նշանակվելու են այն անձինք, ովքեր պատրաստ կլինեն ծառայելու իշխանության քաղաքական ամբիցիաներին: Ավելին, լիազոր մարմինը նշանակում է ոչ միայն կառավարման խորհրդի անդամների կեսին, այլև կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել վերջիններիս լիազորությունները` այսպիսով ամբողջությամբ կախվածության մեջ դնելով:

Հարկ է նաև նշել, որ օրինագծով նախատեսված կարգավորումների համաձայն՝ կառավարման խորհրդի մնացած անդամները ևս ուղղակիորեն կախում են ունենալու ԿԳՄՍ նախարարից, նրա քաղաքական թիմից, ճաշակից, նրա կողմից հաստատվելուց կամ չհաստատվելուց: Եվ քաղաքական ճնշվածությամբ՝ անդամները պետք է ընտրեն նոր ռեկտորի: Արդեն պարզ է դառնում, որ նման մարմնի կայացրած որոշումներն ամբողջությամբ արտացոլելու են իշխանության քաղաքական քմահաճույքները:

Այս նախագիծը ոչ միայն խախտում է ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով և ներպետական օրենդրությամբ ամրագրված ինքնավարության առանցքային սկզբունքը, այլև հակասահմանադրական է և չի կարող գործել, քանի որ հակասում է Սահմանադրության 38-րդ հոդվածով ամրագրված բուհերի ինքնակառավարման իրավունքին:

Նախկին ընդդիմությունը՝ ներկայիս իշխանությունը, որը տարիներ շարունակ քննադատում էր բուհերի ենթադրյալ քաղաքականացված լինելու հանգամանքը, ներկայումս ցանկանում է բուհերն ու գիտական կազմակերպությունները առնել իր քաղաքական վերահսկողության տակ:

Արդյունքում, այս օրինագծով փորձ է արվում ծառայեցնել բուհերը և գիտական կազմակերպությունները քաղաքական նպատակների, դարձնել կրթությունն ապազգային, իսկ այլ հայացքներ ունեցող ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ենթարկել քաղաքական ճնշումների:

Կարոլինա Հարությունյան