Թուրքիայի արտգործնախարարը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գնահատել է Լեռնային Ղարաբաղի հարցով ստորագրված հայտարարության հնարավոր ազդեցությունը հայ-թուրքական հարաբերությունների վրա: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ղարաբաղում կրակի դադարեցման մասին հայտարարությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վրա»,-ասել է Չավուշօղլուն՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որն անցկացվում է տեսակոնֆերանսի ձևաչափով: