Ընդդիմության վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է
Ընդդիմության վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Հայաստանի ընդդիմադիր դաշտի 17 քաղաքական ուժերը երեկ հրավիրել են խորհրդի նիստ, որոշում են կայացրել, որ պետք է ստեղծեն հայրենիքի փրկության ազգային շարժում, ընդլայնեն իրենց կազմը: Այսօր գումարվեց հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստ, որը որոշում կայացրեց, որ միասնական թեկնածուն պարոն Վազգեեն Մանուկյանն է»,- ասաց Սաղաթելյանը:
Նա նշեց, որ շաբաթ օրը հրավիրվել է հանրահավաք, որում Վազգեն Մանուկյանը հանդես կգա ելույթով: