«Ռադներդ քաշեք ստեղից, շուտ արեք»․ իմքայլական Լուսինե Բադալյանի մայրը եռման ջուր լցրեց աղջկա հրաժարականը պահանջողների վրա (տեսանյութեր)
«Լուսինե Բադալյան (Լուլու) Դուք խոնարհվում էիք թուրքի առաջ, Դուք ազգի դավաճան եք»: Այս բացականչություններով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի շենքի դիմաց կազմակերպվել է բողոքի ակցիա։
Քաղաքացիները «Իմ քայլ»-ի պատգամավորներին մեղադրում են Արցախը հանձնելու դավաճանական ծրագրին մասնակից լինելու մեջ։
Ակցիայի ժամանակ, Լուսինե Բադալյանի մայրը պատուհանից եռման ջուր լցրեց երիտասարդների վրա, ովքեր Բադալյանի հրաժարականն էին պահանջում՝ բղավելով. «Ռադներդ քաշեք ստեղից, շուտ արեք»: