Արցախցիների համար նույնիսկ Ստեփանակերտն անվտանգ չէ՝ վերադառնալու համար, իսկ Հայաստանում էլ կացարանի խնդիր ունեն․ բողոքի ակցիա VIDEO
Շուշիի բնակիչները հավաքվել էին Արցախի ներկայացուցչության շենքի մոտ իրենց հետագա անելիքները պարզելու համար: Մարդիկ փորձում էին հասկանալ՝ որտեղ են ապրելու, ինչպես:
Շուշիի բնակչուհի Նարինե Գրիգորյանը նկատեց, որ Շուշիից դուրս է եկել նոյեմբերի 2-ին, քաի որ սահմանին կռվող իր տղաները զգուշացրել են, որ այևս վտանգավոր է քաղաքում գտնվելը։ Այժմ Նարինե Գրիգորյանը նշում է, որ այսօր վտանգավոր է նաև Ստեփանակերտում, քանի որ այնտեղ ականազերծման խնդիր կա, որը չի լուծվել։
Այսօրվա հավաքն էլ իր նպատակն ունի՝ օգնել Հայաստանում գտնվող արցախցիներին բնակարանով ապահովել։
ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչն ասել է՝ արագ լուծում գտնել հնարավոր չէ:
Մանրամասները՝ տեսանյութում։