Ոստիկանությունը կոչ է անում ընտրախախտումների մասին խոսել միայն փաստերով
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառել է.
«Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն լուսաբանող զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին, դիտորդներին և փորձագետներին կոչ ենք անում հանրաքվեի ընթացքը կամ որևէ դրվագ ներկայացնելիս հղում անել միայն փաստերին:
Հիմնվել փաստական նյութերի ու հավաստի տեղեկատվության վրա: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի արդյունավետ արձագանքել եւ ունենալ գործընթացի ստույգ պատկերը»,- գրել է Աշոտ Ահարոնյանը: