ԱԻՆ աշխատակիցները կազատվեն աշխատանքից, եթե ցույց չտան կնիքված անձնագրերը
newspress.am-ին ԱԻՆ աշխատակիցներից մեկը հայտնել է, որ իրենց հետ անցկացվել է հատուկ ժողով` հանրաքվեին մասնակցելու հրահանգ տալու նպատակով:
Ըստ newspress.am-ի աղբյուրի, ով ցանկացավ գաղտնի պահել իր ինքնությունը, աշխատակիցներին մասնավորապես հրահանգվել է ոչ միայն ակտիվ մասնակցություն ցուցաբերել, այլև հաջորդ օրը, արդեն աշխատավայրում, ցույց տալ, իրենց մասնակցությունը փաստող, կնիքված անձնագրերը:
Եթե ոչ` ԱԻՎ աշխատակիցներն անմիջապես կազատվեն աշխատանքից: