Ստացիոնար բուժում ստացողները կքվեարկեն շրջիկ քվեատուփերի միջոցով
Հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 265 քաղաքացի:
Այդ մասին տեղեկացրեց ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
Նա նշեց, որ էլեկտրոնային տարբերակում ընդգրկվել են ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամներ, այն իրավաբանական անձաց աշխատողները, ովքեր աշխատում են այդ իրավաբանական անձանց արտերկրում գործող ներկայացուցչություններում:
«Շրջիկ քվեատուփերի միջոցով քվեարկություն կարող են իրականացնել միայն ստացիոնար բուժում ստացող ՀՀ քաղաքացիները»,-հավելեց Արմեն Սմբատյանը։
ՀՀ քաղաքացիները կարող են ընտրել անձնագրերով կամ նույնականացման քարտերով, իսկ զինվորականները՝ զինվորական գրքույկով։
Նա նաև տեղեկացրեց, որ քվեարկության ավարտին ԿԸՀ-ն կունենա նաև ընդհանուր թիվ, ընդհանուր առմամբ, քանի քաղաքացի է մասնակցել նույնականացման քարտով։