Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի միջհամայնքային, ինչպես նաեւ Սոթք-Քարվաճառ եւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Շիրակի մարզում, Երեւան-Սեւան, Տիգրանաշեն-Զանգակատուն, Վանաձոր-Ալավերդի, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհներին եւ Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: