Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Քաղաքականություն

Նորմալ երկրներում դավաճաններին դատում էին, կախաղան էին հանում, գնդակահարում էին. Արցախի նախկին վարչապետ

Եթե սկզբից ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է ընկնում, ուրեմն՝ դավադրությունը եղել է ներսից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

Նա մասնավորապես նշել է.

«Երբ խունտան Ն. Փաշինյանի գլխավորությամբ սկսել էր վարկաբեկիչ հարձակումներն Արցախի ղեկավարության, գեներալիտետի, Արցախի հերոսների նկատմամբ, երբ Նիկոլը դավադիրներ էր փնտրում Արցախում (Ազատության հրապարակում կոչեր էին հնչում Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը ցխել, Նիկոլի կողքին, պետական միջոցառման ժամանակ նախագահին դիմում էին «պարոն մարզպետ», աշխատանքից ազատվեցին գեներալներ, Արցախի հերոսներ Վիտալի Բալասանյանը, Արշավիր Ղարամյանը, Լևոն Մնացականյանը, քաղաքական հետապնդումներ սկսվեցին ու շինծու գործեր հարուցվեցին Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի, Արցախի հերոս Ս. Օհանյանի, գեներալ Յ. Խաչատուրովի նկատմամբ), երբ բանակում օպտիմալացում անվան տակ սկսվեցին կազմաքանդել ու կրճատել բանակային ստորաբաժանումները, բանակը պատրաստելով խաղաղության, թշնամու ամենօրյա սպառնալիքների առկայության պայմաններում, դեռևս այն ժամանակ էր զգացվում, որ այս ամենից վատ հոտ է գալիս։ Դավադրության ուրվականը դեռ այն ժամանակ էր թևածում օդում և կույր պետք էր լինել, այս ամենը չտեսնելու համար, ու չզգալ դավադրության գարշահոտը, չնայած որոշ բարձրաստիճան պնակալեզների վնգստումներին, թե իբր «Ով Նիկոլին դեմ է` դավադիր է»։

2018թի ամռանը գրեցի, հետագայում 2019թ-ի հունիսին ևս մեկ անգամ գրեցի հետևյալը։

«Արցախը ոչ միայն Հայաստան է, այլև Հայաստանի ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է։ Արցախը նաև մեր ժողովրդի, մեր ազգի միասնության գաղափարական ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է։ Մոնթեն ասում էր. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։

Բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ «Եթե սկզբից ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է ընկնում, ուրեմն դավադրությունը եղել է ներսից»։ 

Ներսը, տվյալ դեպքում Հայաստանն է։

Այդպես էլ եղավ։

Հայոց Միջնաբերդը դավաճանների ձեռքով հանձնվեց թշնամուն, և այսօր թշնամին իր արյունոտ թաթերն ու երախը մոտեցել է Զանգեզուրին, Մեղրիին, Գորիսին, Վարդենիսին, Սևանին, Սոթքին...

Նորմալ երկրներում դավաճաններին դատում էին, կախաղան էին հանում, գնդակահարում էին։ Մեր երկիրը շարունակում է մնալ դավաճանական խունտայի ձեռքում։

Ժողովուրդ, ումի՞ց և ի՞նչ ենք սպասում։

Մեր աչքի առջև, մեր հայրենիքի 121 քաղաքների ու գյուղերի բնակիչները իրենց ձեռքով այրեցին սեփական օջախներն ու բռնեցին գաղթի ճամփան։ Կամ բոլորս պետք է դուրս գանք փողոց և օր առաջ ազատվենք դավաճանական խունտայից, կամ Դադիվանքի, Քաշաթաղի, Բերձորի, Ծիծեռնակավանքի, Հադրութի, Շուշիի հրդեհված տների կրակը մոտենալու է մեր օջախներն»: