Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարար
Հասարակություն

Երբ քաղաքականության մեջ քիթը խոթում է անսկզբունքային մտավորականը՝ նա կորցնում է իր ժողովրդից ստացած վաստակը

«Հեղափոխության առաջնորդ», նախկիններին մերժած, «Նոր Հայաստան կառուցած» Նիկոլ Փաշինյանը, պարզվում է, հիասթափեցրել է Լալա Մնացականյանին: Այդ մասին վաստակավոր արտիստուհին գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Ընդհանրապես, վաղուց ապացուցված թեզ է՝ արտիստը դադարում է սիրված, կամ վաստակաշատ լինելուց, երբ սկսում է քիթը խոթել քաղաքականության մեջ՝ սպասարկելով այս կամ այն ուժի շահը:

Հիմա, Լալա Մնացականյանի մասին. ինչ խոսք՝ տաղանդավոր դերասան է, բայց նա չի հաշվարկել, որ իր «խաղերը» մարդկանց գրավում ու հիացնում է միայն բեմից, իսկ կյանքում դա նողկալի է:

Անկեղծ չենք լինի Լալա Մնացականյանի նկատմամբ, եթե ասենք, որ նա նախկին իշխանության ֆանատն էր: Բայցև միևնույն ժամանակ պետք է նկատենք, որ արտիստուհու ամբիցիաները նախկինների հանդեպ, շատ հնարավոր է, որ պայմանավորված լինեն իր անձնական շահի հետ:

Նայում ես Լալա Մնացականյանի կենսագրությունը, ու տեսնում, որ իշանության բարեհաճությանը նա պատշաճ կերպով չի արժանացել: Ճիշտ է, Մնացականյանն այս մասին տարբեր առիթներով հայտնել է իր դիրքորոշումը:

«Ինձ համար դա սովետիզմ է, սովետական միության մնացորդներ՝ որպես մանիպուլյացիա մարդկանց համար: Կոչումներն ինձ համար արդեն ծիծաղելի, զավեշտալի են»,- ասել է Մնացականյանը:

Մի կողմից՝ իհարկե կոչում չէր, որ որոշում էր Լալայի «հասակը», բայց նրա մեկնաբանությունները թույլ են տալիս ասելու, որ արտիստուհին նեղացած կամ նույնիսկ չարացած էր:

Ինչևէ... Նա չէր սիրում նախկիններին, ու երբ 2018 թվականի գարնանը տեղի ունեցավ իշխանության զավթում, այս մտածող մտավորական կինը ոչ մի վայրկյան միտք չարեց, թե ինչպես կարող է Փաշինյան Նիկոլը դառնալ «թագավոր» կամ ի՞նչ կտա նրա գահակալությունը: 

Այստեղ իհարկե սկսում ես կասկածել նրա մտավորական լինելու մասին, քանի որ հավատալ կատարվածին ու վստահել Նիկոլին՝ պարզապես անհեռատեսություն էր...

Ամեն դեպքում, մեր հերոսուհին իր հորսին գտել էր: Նա այն աստիճան էր տրվել էմոցիաներին (կամ գուցե մտածում էր սիրաշահել ժողովրդին ու նոր իշխանությանը՝ կոչում ձեռք բերելու համար), որ նա իր հարցազրույցում ասել էր, թե «վերջին 27 տարիների մեծագույն ձեռքբերումը համարում եմ ներկայիս իշխանությունը»։

Չգիտես ինչը կամ ով էր հույս տվել մտավորական այս կնոջը, բայց նա վստահությունն էր հայտնել, թե այևս երկիրը «կկարողանա դրսում արժանապատվորեն ներկայանալ»:

Նա Նիկոլի նախաձեռնությունը համարել է աստվածային: ՀԱմենայնդեպս այդ առիթով Լալան ասել է.

«Եթե չլիներ Աստծո ձեռքը, կարող է՝ այդպես էլ կորչեինք ու գնայինք»:

Նա այնպես էր տարվել փաշինյանական իշխանությամբ, որ հայտարարել է, թե Շուշին «բոմժանոց» էր, և սկսկել է ծաղկել Նիկոլի ժամանակ: Ինչ իմանար «խեղճ» արտիստուհին, որ մի 2 ամիս անց, Նիկոլն ինքը, իր ժամանակի Շուշին դժգույն է անվանելու:

Հետո իհարկե դերսանուհին փորձել էր հստակեցնել, ուղղել ինքն իրեն, բայց ասվածը՝ ասված է, հատկապես երբ նրա պարզաբանումն ավելի վատ է հնչել, քան առաջին արված արտահայտությունը..

«Ես «բոմժանոց» ասելով նկատի եմ ունեցել, այդտեղ աղքատ վիճակ էր»,-ասել է նա:

Այլ կերպ ասած, այս դերասանուհին փայլում է միայն բեմում, իսկ աշխարհիկ կյանքի հասարակ մահկանացուների նման նրա «կռուտիտ-մուտիտները» չեն մարսվում...

Այնպիսի տպավորություն է, որ հիշյալ ու էլի որոշ հայտարարություններ, որոնք արվել են Լալա Մնացականյանի կողմից, անսկզբունքային մարդու հայտարարություններ են...

Ի վերջո, դեռ իմքայլականների հանրահավաքի ժամանակ Լալա Մնացականյանը հայտարարում էր, թե  «Նիկո՛լ, ես քեզ հավատում եմ», իսկ այսօր արդեն նա հայտարարում է «Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր»...

Իհարկե շատերն են իրենց այդպես խաբված զգում, բայց մշակությաին գործիչը, մտավորականը, պետք է կամ կարողանա նման դեպքերում ճիշտ կողմնորոշվել, կամ պարզապես քիթը չխոթել քաղաքականության մեջ: Քանի որ եթե շարքային քաղաքացիների դեպքում անսկզբունքայնությունը գուցե անհամեմատ ավելի քիչ ազդեցություն է ունենում շրջապատի, հասարակության վրա, ապա մտավորականի դեպքում հասարակությունը դադարում է հարգել ու տեղ տալ անսկզբունքային ու քաղաքականցված արտիստին: Նա կորցնում է վաստակավորի այն կոչումը, որը ոչ թե իշխանությունից, այլ ժողովրդից է ստացել: