Հանձնաժողովի անդամներ նշանակվածներից 141-ը չեն եկել տեղամաս
Հայաստանի տարածքում բացվել է 1997 ընտրական տեղամաս, որոնցից 8-ը տեղակայված են քրեակատարողական հիմնարկներում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով բոլոր տեղամասերում էլ սահմանադրական փոփոխությունների հանրքավեի քվեարկությունն ընթանում է բնականոն ընթացքով:
Առավոտյան ընտրական տեղամասերի առաջին նիստերը գումարելիս եւ տեղամասերի բացման պահին տեղամասերի 85-90 տոկոսում ներկա են գտնվել վստահված անձինք, դիտորդներ կամ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
«Ըստ էության լիարժեք ծավալով ապահովված է հրապարակայնությունը նշված գործընթացի նկատմամբ»,- ընդգծել է Մուկոչյանը:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում, ընդհանուր առմամբ, նշանակվել են 15 976 հանձնաժողովի անդամներ, որոնցից 141-ը ժամը 08.00-ին չեն ներկայացել եւ ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահների կողմից կատարվել են նոր նշանակումներ: