Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարար
Հասարակություն

Միայն անհայրենիք տմարդը կարող է ժպիտը դեմքին ձեռ առնել իր ժողովրդին՝ կեղտոտ հետույքն աթոռին պահելու համար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ավելի քան մեկ ամիս դեմքին արհեստական ժպիտ դաջած (կամ գուցե դա իսկապես իրեն հաճույք էր պատճառում)` ստում էր սեփական ժողովրդին... Ստում էր` քաջ գիտակցելով, որ օրեր անց այլևս չենք ունենալու ոչ միայն տարիներ շարունակ ադրբեջանցիների համար «ամրագրված» 5+2 տարածքները, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հենց ինքը` Արայիկ Հարությունյանը նոր տարածքներ են, բառիս բուն իմաստով, նվիրելու թուրքերին։

Այժմ էլ նույն տոնայնության մեջ Հարությունյան Արայիկը կոչ է անում իր հայրենակիցներին «համախմբվել ու բռնել զարգացման ու զորացման երկարատև ճամփան»։ Նա փորձում է համոզել, որ դա է գալիք սերնդի «արժանապատիվ կյանքն ապահովելու միակ ճամփան...»:

Իհարկե կարելի էր նաև անտեսել հայրենիքի դավաճանության և հայրենիքը թուրքին հանձնելու մեջ մեղադրվող ղեկավար կոչվածի այս հայտարարությունը, եթե դա իրականում հերթական ծաղրը չլիներ` սեփական ժողովրդի հանդեպ։

Հետաքրքիր է` այդ ո՞ր սերնդի արժանապատիվ ապագայի մասին է խոսում Արցախի չստացված նախագահը. ա՞յն, որին, ըստ սահմանին կանգնած աղբյուրների, տրվել է միայն պաշտպանվելու և հետնահանջի հրահանգ, որին արգելվել է հարձակվել, թե՞ այն, որ արդեն այսօր ապրում է պարտվածի կարգավիճակով ու հոգեբանությամբ, այն էլ՝  թուրքի հարևանությամբ։

Իսկ գուցե այն, որ ամեն օր արթնանալով` իմանում է Արցախի ու ՀՀ իշխանությունների կողմից հանձնված նոր տարածքների մասին։ Կամ էլ երևի այն սերնդի արժանապատիվ կյանքի մասին է խոսում, ովքեր ստիպված հեռանում են սեփական հողից` իրենց հայրերի ու պապերի քրտինքով կառուցված տները այրելով։

Կան էլի տարբերակներ. դա այն սերնդի արժանապատիվ ապագան է, որոնց ձեռքերին հանգչել են իրենց հարազատներն ու ընկերները` հույսով ու հավատով լցված աչքերով։

Դրանք այն տղերքն էին, ովքեր վայրկյան անգամ չվարանեցին հագնել զինվորական բուշլատներն ու մեկնել սահման, դրանք այն բուշլատներով տղերքն են, ում դավաճանեցին կոստյումով ու փողկապով սրիկաները...

Խոսում է գալիք սերնդի արժանապատիվ կյանքից նա, ով իր հանցակիցների հետ ոչ միայն «ծախեց» այդ սերնդին ու այդ սերնդի երկիրը, այլև չի փորձում զբաղվել մահից մազապուրծ եղած հայ գերիների ու անհետ կորածների խնդրով, որպեսզի գոնե այդ տղաները կարողանան ձևավորել մեր երկրի ապագան, ստեղծել գալիք սերնդին (թեև հարց է արդեն, թե ինչ հոգեկան ու մարմնական տրավմաներով այդ տղաները կհասնեն Հայաստան, եթե Հայաստանը դեռ հայերինը լինի...):

Հետաքրքիր է` Արայիկը գոնե հասկանո՞ւմ է, որ ապագա սերունդը պետք է ստեղծվի հենց այն արծիվների կողմից, ում իր ու իր նման հանգործները դավաճանեցին ու մսաղացի տակ գցեցին...

Այս մասին իհարկե շատ ասելիքներ կան, բայց ամենազզվելին թերևս այն է, երբ այս ամենից հետո ու այս ամենով հանդերձ, երկրի ղեկավարը այնքան չի սիրում իր ազգին, որ տարածքները թուրքին է տալիս` առանց իր հայրենակիցներին զգուշացնելու, ասել է թե՝ տարածքը տալիս է հայերի հետ միասին և հետո էլ, բարբաջում, թե «ամբիցիաները մի կողմ թողնենք ու կառուցենք երկիրը»... ո՞ր երկիրը, ընկեր, ա՞յն, որ ծախեցիր, թե՞ այն, որ նոր ես կառուցելու և ծախելու...

 Ձե՞ռ ես առնում.... Միայն անհայրենիք տմարդը կարող է ձեռ առնել իր ժողովրդին՝ կեղտոտ հետույքն աթոռին պահելու համար:

 

 

Արմինե Մկրտումյան