Ընտրատեղամասերում դեռևս ակտիվություն չի նկատվում
Այսօր դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Հանրապետության ամբողջ տարածքում բացվել է 1997 ընտրատեղամաս: Առավոտյան քաղաքացիները հոսքը դեպի ընտրական տեղամասեր` այդան էլ ակտիվ չէր:
Նկատենք, որ ՀՀ անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով:
Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: