Քրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Վազող տողեր

Այսօր չունենք փրկության որեւէ շանս, որովհետեւ չենք սգում եւ չենք ցանկանում ընդունել իրականությունը․ Միքայել Մինասյան

Աշխարհը հասկացավ, որ կարելի է հային խփել, սպանել, հայրենազրկել, իսկ հայը կարող է շատ արագ դա մոռանալ, ձեւացնել, թե այդպիսի բան չի եղել ու շարունակել ապրել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Երանի՜ սգավորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարվեն։

Լեռան Քարոզ, Մատթեոս 5։3

Մի քանի ժամից վերջանում է հնարավորությունների պատուհանը։ Կարելի է ասել արդեն վերջացավ։ Վերջացավ ո՛չ այսօր ու ո՛չ էլ ուղիղ կեսգիշերին, այլ այն պահից, երբ Հայաստանն ընտրեց եւ ընկավ նիկոլական թակարդը։

Հանրային տրամադրությունների առումով ամեն ինչ բացատրելի էր եւ նույնիսկ հասկանալի մինչեւ նոյեմբերի 10-ը, բայց դրանից հետո՝ լրիվ աբսուրդ է։ Աշխարհը սպասում էր, թե ինչ կանի հայ ժողովուրդը։ Ինչպես կտանի իր ամենամեծ պարտությունը։ Ամբողջ աշխարհը շունչը պահած հետեւում էր հայ ժողովրդի դատաստանին։

Եվ ի՞նչ տեսավ։ Ոչինչ։ Տեսավ այնպիսի մոլորված հասարակություն, որը մարսում է ցանկացած ստորացում։ Հայ ժողովուրդը խայտառակ եղավ աշխարհի առաջ։ Խայտառակ եղավ ոչ թե պարտությունից, այլ պարտությունից հետո իր հավաքական ռեակցիայից։ Ավելի կոնկրետ՝ դրա բացակայությունից։

Աշխարհը հասկացավ, որ կարելի է հային խփել, սպանել, հայրենազրկել, իսկ հայը կարող է շատ արագ դա մոռանալ, ձեւացնել, թե այդպիսի բան չի եղել ու շարունակել ապրել։ Ուղիղ 21 օր բոլորը զբաղված էին ամեն ինչով, բացի իրենց ուղիղ գործով՝ Նիկոլը պիտի զբաղվեր գերիներով ու տարածքներով, հասարակությունը՝ վիժվածքին հեռացնելով։ Նիկոլը 21 օր ստում էր ու պահում իշխանությունը, հասարակությունը 21 օր տատանվում էր՝ գնա՞ հանրահավաքի թե՞ ոչ, պահանջի՞ հրաժարական, թե՞ նոր ընտրություններ։

Այսօր Հայաստանում ավելի ստորացուցիչ ու արտառոց երեւույթ կա. բացի զոհերի ու անհետ կորածներից հարազատներից, ոչ ոք չի սգում։ Չկա համազգային սուգ։ Նույնիսկ սգո օր չի հայտարարվել։ Զոհվել են հազարավոր հերոսներ, անհետ կորել, գերեվարվել ու դեռ գերեվարվում են հարյուրավոր զինվորներ, հաշմանդամություն են ձեռք բերել հազարավոր տղաներ։ Հայ ժողովորդը զրկվել է հաղթանակից, հայրենիքից, տնից, իր գերեզմաններից ու եկեղեցիներից։ Սա նույնիսկ աղետ չէ, սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է։

Որ Նիկոլը միտումնավոր սգո օր չի հայտարարում, հասկանալի է։ Նախ, սա իր համար ողբերգություն չէ։ Հետո, սգո օր հայտարարելով, ինքը կվավերացնի իր ձախողումը։ Եվ հետո, ինչո՞ւ հայտարարի, երբ հանրային պահանջ էլ չկա։ Նիկոլը չի սգում, մենք ինչո՞ւ չենք սգում։ Մեզ պետք է ասե՞ն։

Նիկոլը հայի վերջին տականքն է, ուզում է, որ ամեն ինչ արագ մոռացվի։ Իսկ երկի՞րը։ Երկրում «սեւ ուրբաթ» զեղչերի մարաթոն է, աշխատում են ռեստորանները, խանութները։ Գովազդվում են ապրանքներ ու ծառայություններ։ Ոչ մի տեղ մեր եռագույնը իջեցված չէ։ Հայաստանի ոչ մի դեսպանությունում չի բացվել սգո մատյան։

Գիտեք՝ ինչո՞ւ։ Սգալու համար պետք է նախ գիտակցել, հասկանալ, ինչ է կատարվել։ Նիկոլը դա չի անում, որովհետեւ սա իր համար քաղաքական պայքար է։ Նա անմեղսունակ է։ Նիկոլն ի վիճակի չէ հասկանալու այս ողբերգությունը։ Բայց մի՞թե երկրում բոլորը նիկոլ են։ Մի՞թե ոչ ոք դեռ լիովին չի ընկալել ողբերգության խորությունը։

Այսօր մենք չունենք փրկության որեւէ շանս, որովհետեւ չենք սգում։ Այսօր չենք սգում, որովհետեւ չենք ցանկանում ընդունել իրականությունը։ Փախչում ենք իրականությունից։ Մինչդեռ սուգը իրականության հետ առերեսումն է, կորստի գիտակցումը։

Մենք փորձում ենք չգիտակցել՝ ինչ կատարվեց, ապրել նույն իներցիայով, ընկնել նույն թակարդը։ Բայց մինչեւ աղետի գիտակցումից մեր սրտում չառաջանա լիակատար ցավ, մինչեւ շնչահեղձ չլինենք կորստի ընկալումից, մինչեւ կատաղությունից ու կարոտից չոռնանք՝ ավելին ենք կորցնելու։

Սուգ պետք է հայտարարեր կառավարությունը, նախագահը, Ազգային ժողովը։ Այդ ինստիտուտները գոյություն չունեն։

Պետություն չկա։

Ուրեմն գոնե ժողովուրդը դա պետք է անի։ 2018-ի ապրիլին ժողովուրդը եռագույնը փողոցներում բարձր պահած գոռում էր հաղթանակի մասին, իշխանափոխությունը վերածել էր համազգային տոնի։ Ուրեմն բարի եղեք նույն ոճով սգալ։ Ամբողջ Հայաստանը պետք է սեւ ժապավեն կրի՝ երեք օր, մեկ շաբաթ կամ մեկ ամիս։

Պարզ է, որ չեք ցանկանում սգալ։ Դա կնշանակեր նաեւ յուրաքանչյուրի պատասխանատվությունը։ Բայց չսգալով, չնկատելով մահերը, չնկատելով հայրենազրկումը, չենք ազատվում պատասխանատվությունից։

Պետք է ապրել այնպիսի սուգ, որ խլացնի անպատեհ երաժշտությունը, զրույցը, գռեհիկ կոմերցիան։ Ամեն մի գործողություն բխեցնի այդ գիտակցումից։ Պետք է այսօր սգալ, որ վաղը փրկվենք։

Աստվածաշունչն ասում է. «Սգացեք, որ մխթարվեք ու փրկվեք»։ Պետք է ապրել գիտակցված սգավորությամբ, որ արժանանաք մխիթարության: Կա մեղք, կա սխալ, կա կորուստ, ուրեմն պիտի լինի սուգ։

Մինչեւ նոր կյանք, մինչեւ մխիթարություն ու մինչեւ ցասման օր պետք է հնչի ռեքվիեմը…»։