«Աստված ձեզ պահապան». Հանձնաժողովի անդամներն ստացան ոստիկանապետի ավանդական օրհնությունը
Երեւանի թիվ 9/14 ընտրատեղամասի առաջին ընտրողը եղավ Հայասատնի հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նրան հանձնաժողովի անդամները ճանապարհեցին ծափողջյուններով, որին, գալուց առաջ, ոստիկանապետն արձագանքեց. «Աստված ձեզ պահապան»:
Արդեն դրսում` լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քվեարկել է «հանուն Հայաստանի զարգացման»:
«Ես և’ այո, և’ ոչ եմ քվեարկել», ասաց Վլադիմիր Գասպարյանը: