Քրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Քաղաքականություն

Փաշինյանի հայտարարություններին պետք է իրավական գնահատականը. Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագծի անդամ Արման Պետրոսյանն իր հոդվածում գրում է.

«Նիկոլի «Թե ինչու Քոչարյանը և Տեր-Պետրոսյանը չմեկնեցին Մոսկվա» թեմայով շարադրության նպատակը հասկանալի է և դրան անդրադառնալը թերևս կնշանակի քաջալերել Փաշինյանին նոր շարադրություններ գրելու հարցում։

Բայց Փաշինյանի հասկանալի նպատակով արված գրառումում տեղ է գտել ձևակերպում, որը վստահաբար իրավապահների քննության առարկա պետք է դառնա, դրան պետք է իրավական գնահատական տրվի։ Այստեղ ինքնախոստովանական ցուցմունքներ են առանձին քրեական գործերով իրավական համակարգին ուղղված ցուցումների և դրանց կատարման վերաբերյալ։

«Պարզվեց՝ հարցը Ռ. Քոչարյանի անձնագիրն է, որը դատարանում է: Ասացի՝ թող միջնորդություն ներկայացնեն դատարան, ես կխնդրեմ, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն: Այդպես էլ եղավ. դատարանը վերադարձրեց Քոչարյանի անձնագիրը»։

Սրանք Փաշինյանի խոսքերն են, ով երկու և կես տարի բոլորին համոզում էր, որ դատարաններն անկախ են, սակայն հրամայում էր շրջափակել դատարանները, հակասահամանադրական եղանակով փոխել ՍԴ ոչ յուրային դատավորներին, ստեղծել իր ցուցումները անվերապահորեն կատարող դատավորների համակարգ։

Հետաքրքիր է այս երկու և կես տարվա ընթացքում Փաշինյանը ուրիշ ինչ «խնդրանքներով» է դիմել իրավապահներին և ինչ ընթացք են ստացել խնդրանքները։ Ինչպիսի խնդրանքներով է դիմել ՀՔԾ-ին, ԱԱԾ-ին, Դատախազությանը և դատական համակարգի առանձին դատավորների, իսկ հետո խրոխտ հայտարարել, որ դատաիրավական համակարգը անկախ է։

Թե քանի անհիմն, դատարկ քրեական գործ է հարուցվել այդպիսի խնդրանքներով, կարելի է միայն ենթադրել։ Թեև դրանցից առավել աղմկահարույցները հասարակության աչքի առջև է եղել։

Թե ինչպիսի խնդրանքների արդյունքում մեղադրյալի աթոռին հայտնվեցին գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ այն ժամանակ գործող գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հաջորդ իշխանությունների ժամանակ կպարզվի։ Կպարզվի նաև, թե ինչու շինծու, միկողմանի, որ ըստ էության տապալված մարտի 1-ի գործով ծանր հարված հասցվեց բանակին և պետականությանը։ Եվ դա տեղի կունենա ոչ հեռավոր ապագայում։ Կպարզվի նաև դատական համակարգի խնդրանքներ կատարող դատավորների նկատմամբ ներգործության եղանակները։ Այս մասին դեռ կպատմեն հենց «խնդրանքներ» կատարողները։ Կպատմեն ճնշման, շանտաժների մեխանիզմների մասին։ 2021թ. հարուցվելիք գործերի շրջանակներում պետք է պարզվեն այս հանգամանքները։

Վաղը իշխանությունը փոխվելու է, և մեղադրայլի աթոռին հայտնվածներից շատերը մանրամասն պատմելու են Նիկոլի խնդրանքների մեխանիզմների մասին։ Իսկ մինչ այդ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի տիրույթում է, որը ոչ մի դեպքում չպետք է անուշադրության մատնվի, դրան պետք է իրավական գնահատակն տրվի։ Այսօր իրավապահ համակարգից պահանջվում է չկատարել անօրինական հրահանգները, չդառնալ նոր «խնդրանքների» հանցակից»։