Տեր-Պետրոսյանն անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին. Արման Մուսինյան
ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյան արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որով իբր պարզաբանել է, թե ինչու ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր֊Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չմեկնեցին Մոսկավ։
«Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա:
Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»,֊Արման Մուսինյանը։