Քրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Վազող տողեր

Դուք վերջապես ընդունեցիք, որ միանձնյա որոշում եք կայացրել, շարունակել պատերազմը, և այդ որոշումը երեք շաբաթ անց հանգեցրել է աղետալի արդյունքների. Չալաբյան

«Ազգային օրակարգի» խորհրդի նախկին անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:

«Երեկ երեկոյան Կապիտուլիացիայի աղետալի համաձայնագիրը ստորագրած, բայց մինչև հիմա վարչապետի պաշտոնը համառորեն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հերթական ինքնարդարացման (իսկ իրականում ինքախոստովանական) գրառմամբ։ Նա հայտնեց, որ հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության գործող և նախկին ղեկավարները նրան հորդորել են դադարեցնել պատերազմը, որից հետո նա այդ հարցով դիմել է ՌԴ նախագահի միջնորդությանը։

Այս միջնորդության արդյունքում, թշնամական կողմը, թեև մարտի դաշտում արդեն ակնհայտ առավելություն էր ձեռք բերել, և այդ օրը հարավային ճակատում հասել էր Իշխանաձոր և Կովսական, պատրաստ է եղել դադարեցնել ռազմական գործողությունները, փոխարենը պահանջելով, որ հայկական կողմը երաշխավորի ազերի բնակչության վերադարձը Շուշի (որը սակայն մնալու էր հայկական կողմի ենթակայության տակ)։ Միայն իրեն հայտնի նկատառումներով, պրն Փաշինյանը մերժել է այս միջնորդությունը, և փաստացի, ի հեճուկս սեփական ռազմական ղեկավարության հորդորների, և Արցախի ղեվարության դիմումի՝ դադարեցնելու պատերազմը, որում այլևս հաղթելու հեռանկարներ չէին նշմարվում, միանձնյա որոշում է կայացրել այն շարունակելու։ Արդյունքում, երեք շաբաթ անց, երբ պատերազմը նույն ռուսական կողմի միջնորդությամբ ի վերջո դադարեցվեց, մենք ստացանք զինադադարի անհամեմատ ավելի վատ պայմաններ՝ հսկայական տարածքային կորուստներ, հազարավոր նոր զոհեր, բազմաթիվ նոր ավերածությունները, և արդեն անմիջական ագրեսիայի վտանգ՝ Հայաստանի Հանրապետության սահմաններին։

Այս կապակցությամբ ես պարոն Փաշինյանին ընդամենը մեկ հարց եմ ցանկանում ուղղել՝ Դուք վերջապես ընդունեցիք, որ միանձնյա որոշում եք կայացրել հոկտեմբերի 19-ին շարունակել պատերազմը, և այդ որոշումը երեք շաբաթ անց հանգեցրել է աղետալի արդյունքների։ Ժամանակը չէ արդյո՞ք, որ Դուք, որպես 888 հազար ընտրողների քվեով ընտրված քաղաքական ղեկավար, պատասխանատվություն ստանձնեք հենց այդ ընտրողների առաջ՝ Ձեր մեկ որոշմամբ նրանց այդպիսի աննկարագրելի կորուստներ պատճառելու համար, և խոնարհաբար հրաժարական տաք Ձեր կողմից զբաղեցրած պաշտոնից։

Հետագայում, կարող եք ինքնաարդարացման բազմաթիվ նոր գրառումներ կատարել, հիմնավորել Ձեր գործողությունները կամ անգործությունը, մեղադրել ում ասես (կարող եք ինձ էլ մի ինչ որ բանում մեղադրել և նորից բերման ենթարկել ԱԱԾ)՝ համոզված եմ, մեր երկրում Դուք միշտ կունենանք մի ինչ որ լսարան, որը պատրաստ կլինի հալած յուղի տեղ ընդունել Ձեր ցանկացած արդարացում, և նույնիսկ նորից քվեարկել Ձեր օգտին։ Հիմա սակայն, ժամանակն է, որ Դուք քաղաքական պատասխանատվություն ստանձնեք Ձեր իսկ միանձնյա ընդունած, և այդպիսի մանրամասնությամբ Ձեր իսկ կողմից ներկայացված ճակատագրական որոշման համար։»,- գրել է Չալաբյանը: