Քիմ Քարդաշյանը տղա է ունեցել
Ծնվել է ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի որդին։ Այս մասին գրված է Քարդաշյանի պաշտոնական կայքում։
Նորածինը զույգի երկրորդ երեխան է։ Քիմն ու Քանյեն ունեն նաեւ մեկ դուստրը՝ Նորթը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը չեն կարողանում անուն ընտրել իրենց երեխայի համար։
Հայտնի է, որ ամուսինները երեխայի համար հազվագյուտ անուն են փնտրում: