Ինքը սուրբ էր. Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանն էին մեղավոր, որ Մոսկվա չթռան. Հայկ Մարտիրոսյանը՝ Փաշինյանի գրառման մասին
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը՝ կապված ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ, համապատասխանաբար՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա մեկնել-չմեկնելու հետ:
«Հիստերիկ շարժումներ է կատարում սոցիոփաթ դավաճանը: Հիմա էլ որոշել է մի շարք մանրամասնություններ պատմել, որպեսզի` ըստ իրեն, արդարանա: Իբրև թե բաց է, անկեղծ է և իհարկե, անմեղ է ...
Դասական մեղավոր հիվանդի գործելաոճ է: Խոսել, խոսել, խոսել... նախկինի պես փորձել մանիպուլացնել, համոզել, սուրբ ներկայանալ:
Եվ էլի նախկիններն են մեղավոր: Փաստորեն Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը ողջ թեման ծավալել էին, որպեսզի Քոչարյանն անձնագիրը հետ ստանա:
Ինքը սուրբ էր: Ամեն բան արեց, որ հաղթենք, բայց ապիկար ժողովուրդն ու բանակը որոշեցին դասալքվել և պարտվել: Եվ դրանում Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանն էին մեղավոր, որ Մոսկվա չթռան»: