Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը
ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումները պատրանքային են դարձել. Գալուզին
Մենք շատ բան գիտենք, նաև գիտենք, որ Գլխավոր դատախազի տեղակալը կուսակցության վարչության նիստին մասնակցելու իրավունք չունի․ Ղազարյանը՝ Գալյանին (տեսանյութ)Ինչ պետք է՝ արել ենք. Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասինԱրա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Հովիկ Աբրահամյանն ասել է իրեն՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, ծանր խնդիրներ կունենաս»
«Տիկի՛ն Բաղդասարյան, չհասկացա՝ ինչո՞ւ այդպես ջղաձգվեցիք». Ռուբեն ՄխիթարյանՈւկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստինԼոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄԻշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Տիգրան ԱբրահամյանԵվրախորհրդարանում չեն բացառել, որ ԵՄ-ն Հայաստանից կարող է պահանջել Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկելՍևանի նախկին համայնքապետը համայնքին պատկանող գույքը վաճառել է շուկայականից ցածր գնով․ ՔԿՎարորդը կայանել է իր ավտոմեքենան, իջնելիս «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել նրան, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասները
Հասարակություն

«Հետեւից մեր հրետանին էր խփում մեզ, դեմից՝ թուրքի». Գասպարյանն ապշելու դրվագներ է պատմում ու փոխանցում զոհված զինվորի վերջին խոսքը. «Մեր ղեկավարությանն ասեք՝ ինչի՞ համար մեզ չեն սիրում…». Aravot.am

«Ես հանդիսանում եմ «Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը եւ նրա զինակիցը, ում թողեցի որդու հետ միասին Հադրութում… ընկան։ Ես ինձ դրա մեջ մեղադրում եմ, չկարողացա պահել մինչեւ վերջ»,- Aravot.am- ի հետ զրույցում Սերոբ Գասպարյանը, որը նոր է եկել առաջնագծից, ապշելու դրվագներ ներկայացրեց Արցախից ու պատերազմական օրերից։

Նա ասաց. «Իմ համար նախկին ու ներկա գոյություն չունի, որ ասեն ծախված։ Ուզում է նախկին լինի, ուզում է՝ ներկա, իմ համար ոչ մի նշանակություն չունի, մեկ է՝ չպահեցին այն, ինչ մենք ձեռք էինք բերել 30 տարի առաջ մեր արյան գնով, մեր եղբայրներին կորցնելով։ Բայց այս անգամ… մենք այսպիսի բան չէինք տեսել։ Առաջին օրը, որ լուր ստացանք, մի գումարտակ պայմանագրայինները «Սեւ հովազ» ջոկատի 300 հոգով պահում էին դիրքերը։

Հենց առաջին օրը կապ հաստատեցին, ասեցին, որ մի դիրք թուրքերը գրավել են, մենք ունենք 5 զոհ եւ չենք կարողանում դիակները դուրս հանել։ Ախպերս՝ Ռուստամ Գասպարյանը կապվեց ՊՆ, անուններ չեմ տալիս, բայց իրենք կլսեն, կիմանան, խնդրում էինք, աղերսում էինք, նորից մի վաշտ հավաքել էինք կամավորների ու ասում էինք, որ մեզ հասցնեն այդ դիրքերը հետ վերցնենք, դիակները հանենք։ Թույլ չտվեցին, բայց մենք ունեինք երկու վաշտ այստեղ պայմանագրային։ Ուղարկել ենք, մինչեւ հասել են Քարվաճառ դիրքերը, այդքան ոչ մի օգնություն չի բարձրացել, մի քանի ժամ։ Մեր տղերքն են հասել օգնության:

Երրորդ օրը արդեն այդ դիրքերը հետ վերցնելուց մեր տղաները՝ «Հովազի» տղաները նորից տվեցին 3 զոհ։ Ընդհանուր առմամբ Քարվաճառում ինքնաթիռներ, հրետանի, անօդաչուներ էին ու մենք ունեցանք 16 զոհ։ Ու մեզ թույլ չտվեցին գնանք մեր տղերքին օգնության»: Թե ինչ պատճառաբանությամբ, այսպես են բացատրել. «Ձեր կարիքը չկա, մոբ ենք հավաքում, բայց այդ մոբը հավաքում էին առաջին օրը, հետ էին ուղարկում։ Երկրորդ օրը արդեն մենք ստիպեցինք կատաղած, որ մեզ հանեն սահման։ Որովհետեւ մենք բացի այն 300 հոգին, որ սահմանում էին, ունեինք 160 հոգի կամավոր, մեզ թույլ տվեցին, ասեցին՝ լավ, մի վաշտ եկեք։

Ասում ենք՝ տրանսպորտ, ասում են՝ չկա, ոնց կարաք եկեք Երեւան։ Մարզային իշխանություններին ենք դիմում, ասում են՝ չենք կարող օգնել։ Երեւան- Արմավիր գծատերերին դիմեցինք, շնորհակալություն իրենց, տվեցին մեքենաներ ու մենք շարժվեցինք Երեւան, որ զենք, համազգեստ ստանանք, գնանք Արցախ։ Մեզ Երեւանում ասում են՝ չունենք, սպասեք մի օր։

Մանրամասները՝ այստեղ: