Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարար
Վազող տողեր

Անդրանիկ Քոչարյանի որդու համար մերժված զանգը Տոնոյանի պաշտոնանկության պատճա՞ռ. Yerevan today

Դավիթ Տոնոյանը Պաշտպանության նախարարի պաշտոնը լքելուց առաջ, պարզվում է, իր երբեմնի ընկերոջ` ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դիրքերը թուլացնելու համար ներքին կարգով գործընթաց է սկսել, որ վերջինիս հեռացնի ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը գլխավորելու պաշտոնից։ Այս մասին գրում է Yerevan.Today-ը:

Այս մասին կայքին փոխանցեցին ԱԺ- ում վերջինիս կոլեգաները։

Հասցրե՞լ է Դավիթ Տոնոյանը իր առջև դրած խնդրով իրավական ընթացակարգ սկսել, չգիտեն, արդյո՞ք նա իր մտահոգությունը քննարկել էր իշխանական բուրգի վերին օղակի հետ, Yerevan.Today-֊ին այս տեղեկատվությունը չհաջողվեց պարզել կողմերից։ Հիշեցնենք, այս երկու պաշգոնատար անձանց միջև օրերս լուրջ փոխհրաձգություններ եղան` մեղադրանքներ, փոխադարձ մեղադրանքներ, վիրավորենքներ ու սպառնալիքներ հրապարակային, բայց ոչ դեմ առ դեմ։

Եվ պետք է ընդգծել, որ 44 օր տևած պատերազմի շրջանում երբևէ մեր պաշտպանունակությունից չդժգոհած Անդրանիկ Քոչարյանը, կապիտուլյացիայի ստորագրումից հետո հանկարծ գլուխ բարձրացրեց ու անսպասելիորեն որոշեց բացառապես բանակի պարտությունը քննադատել և դրանում մեղադրել Դավիթ Տոնոյանին։ Պաշտպանության նախարար Տոնոյանի հետ նրա հեռակա բանավեճը մեծ աղմուկ բարձրացրեց, օրեր տևած թիրախավորված հարձակումը Տոնոյանի վրա չսահմանափակվեց մեկ ակտով։ Բանակին հասցեագրված նսեմացուցիչ արտահայտություններ իրեն թույլ տվեց պատգամավոր Քոչարյանը`«բանակ էլ համարյա էդպիսին չկա, բայց դրանք զինված մարդիկ են», «ռազմաօդային ուժերի չթռնող հրամանատար ունենք», կամ՝ «նախարարը ձկնորսի համազգեստով է ներկայանում» և այլն։ Իսկ օրեր անց Տոնոյանը հրաժարականի դիմումով հեռացվեց համակարգից։ Ինչ խոսք, Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին չորս անգամ բավականին մերկացնող կոշտ ձևակերպումներով հակադարձեց Քոչարյանի արշավին` ընդհուպ վիրավորական արտահայտություններով բնութագրելով իշխանական անձի ոլորտային բոբիկ գիտելիքները։ Ավելին`Քոչարյանի հետևողական ջանքերին ի պատասխան`Տոնոյանը խոստացել էր նաև պետական գաղտնիք պարունակող նրա ելույթների համար դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով։

Այսօր Անդրանիկ Քոչարյանին թվում է, թե ձիու վրա է, Տոնոյանը հեռացվել է համակարգից, բայց ներխոհանոցային քննարկումներում թեման դեռևս թեժ է։ Քոչարյանի կոլեգաները պատմում են Տոնոյան-Քոչարյան երբեմն ջերմ ընկերական հարաբերությունների, ու գժտության պատճառ դարձած ինչ-ինչ հանգամանքների մասին` չարաշահված վստահություն, Քոչարյանի որդու ծառայության կոմֆորտ, մյուս որդու փաստացի «ազատում» բանակից ու էլի ուշագրավ դրվագներ են հիշատակում։ Իշխանական շրջանակներում ենթադրում են որ Տոնոյանի ակնարկած կոմպրոմատը, ըստ էության, Անդրանիկ Քոչարյանի զանգի մասին է, զանգ Պաշտպանության նախարարին` պատերազմի ամենաթեժ օրերին։ Ի սկզբանե Քոչարյանը իր ընկերոջը` Աշոտ Զաքարյանին իր իսկ միջնորդությամբ, ասում են, Ռազմական ոստիկանության պետ նշանակելուց հետո, Տոնոյանի հետ հարաբերությունները չարաշահել է, ինչ-որ գնդապետի պատճառով։ Իսկ մամուլում օրերս գրվեց ՌՈ պետի սենյակում Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ փոխգնդապետի վրա ճնշումների և սպառնալիքների մասին, որով, ի դեպ, ՀՔԾ ն դեռևս քննություն չի էլ սկսել։

Իսկ ահա վերջին կաթիլը, որով Տոնոյանի հետ հարաբերությունները սրվել են կտրուկ ու վերջնականապես, ըստ մեր աղբյուրի, Անդրանիկ Քոչարյանի`արտիլերիստ որդուն պատերազմի թեժ օրերին զանգով թիկունք բերելու ձախողված փորձն է եղել։

Դավիթ Տոնոյանը իշխանական պատգամավորի որդուն անվտանգ տարածք տեղափոխելու խնդրանքին ընդառաջ չի գնացել, ու չի բացառվում որ այս մերժումն էլ հետագայում դարձել է Դավիթ Տոնոյանի նկատմամբ թիրախավորման և պարտության մեղքը նրա վրա բարդելու պատճառ։

Դավիթ Տոնոյանից այս ամենի վերաբերյալ պարզաբանում ստանալ ևս չհաջողվեց, պաշտոնանկությունից հետո նա ինքնամեկուսացել է, զանգերին չի պատասխանում, իսկ Ադրանիկ Քոչարյանը որքան էլ կատեգորիկ հրաժարվեց պատասխանել իր համար անկանխատեսելի լրատվամիջոցի հարցերին, մի քանի բան հաջողվեց կորզել նրանից։ ԱԺ -ում Yerevan.Today-ի հարցին, ինչո՞ւ սև կատու անցավ Տոնոյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև, արդյո՞ք ճիշտ է, որ որդուն պատերազմի թեժ օրերին առաջնագծից դեպի թիկունք բերելու խնդրանքով դիմել է նախարարին և կտրուկ մերժումի վիրավորանքից է արշավ սկսել նրա դեմ, այս հարաբերությունների ու հրաժարականի փոխկապակցվածություն կա՞, թե՞ ոչ․ այդ տեղեկատվություններին Քոչարյանը իրեն բնորոշ կտրուկ տոնով արձագանքեց։ Նա լկտի սուտ որակեց Դավիթ Տոնոյանին իր կողմից արված զանգի մասին լուրերը և ասաց, որ շատ երջանիկ կլիներ նրան հանդիպել դատարանում։ Մանրամասները` տեսանյութում։