Թուրքիան գլուխ կհանի առանց Ռուսաստանի. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը վստահ է, որ կարող է «այլ մատակարարներ գտնել»:
Նա հայտնել է, որ իր երկիրը էներգիայի մատակարարումների հարցում կարող է գլուխ հանել առանց Ռուսաստանի: Էրդողանը Ռուսական գազի փոխարինող է գտել Ադրբեջանում եւ Կատարում: Այդ մասին գրում է «Իզվեստիան»:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց հակաթուրքական պատժամիջոցներ կիրառել Սու-24-ի կործանմանն ի պատասխան, Անկարան բանակցային գործընթաց սկսեց այլ հնարավոր գործընկերների հետ: Մասնավորապես, դեկտեմբերի 3-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն տեղեկացրել է Ադրբեջանի հետ մինչեւ 2018 թվականը ԹԱՆԱՊ գազատարի մուտքի մասին: