Քրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Քաղաքականություն

Պուտինը ցույց տվեց Փաշինյանի քաշը

2018 թվականի ապրիլին պոպուլիստական հայտարարություններով իշխանության եկած փողոցային մասսան ամենաբարձրն էր խոսում ինքիշխանության մասին։ Այդ մասսան նախկին իշխանության ժամանակ ցույցեր էր արել ընդդեմ Վլադիմիր Պուտինի։

Հակառուսական այս մասսան կառչած լինելով արևմտյան գրանտներից 2․5 տարի բղավել է, որ Հայաստանում ռուսական 102–րդ ռազմաբազան պետք է հանվի, բղավել է, որ ինքն ինքիշխան է ավելի քան երբևէ, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ հենց միայն իրենց շնորհիվ ստեղծվեց բացառիկ շանս ապացուցելու ռուսին, որ մենք նրա կարիքը չունենք, որ կարող ենք գոյատևել թավշյա Հայաստանում առանց այդ պետության աջակցության։ Ինչպես դուխն էր այս իշխանության գլխարկին գրված ու ֆեյք, այնպես էլ ինքիշխանությունն էր ֆեյք ու անիրական։

Նիկոլ Փաշինյանը չունենալով արժանապատվության ու դուխի մասին տարրական պատկերացում՝ դրանք ոտատակ է տվել իր տխուր գոյության ողջ ընթացքում, արժանապատվությունը ոտատակ է տրված եղել, երբ Փաշինյանը ակտիվիստ էր, արժանապատվությունը ոտատակ է տրված եղել, երբ Փաշինյանը լրագրող ու պատգամավոր էր և բնականաբար արժանապատվություն ասվածը ոտատակ է տրված եղել, երբ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի աթոռը, իսկ երբ չկա արժանապատվություն, չի կարող լինել ինքնիշխանություն, ինչի ապացույցը այսօր Արցախում բացված դպրոցի մուտքի վրա ռուսերենով Ռուսաստանին հայտնված շնորհակալությունն էր։

Փաշինյանը Արցախն ու Հայաստանը վերածեց մի այնպիսի վայրի, որտեղ քաղաքացին իր կենսական գոյության և չմոռթվելու համար շնորհակալություն է հայտնում ոչ թե այն պետությանն, ում քաղաքացին է ինքը, այլ Ռուսաստանին։ Այսօր արցախցի դպրոցականները դպրոց էին եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը ձեռքին, իսկ ի՞նչ է սա, եթե ոչ Պուտինի ապտակը անարժանապատիվ Նիկոլին։

Սա ապտակ է՝ հասցված փաշինյանական տգիտությանը, սա ապտակ է՝ ողջ կյանքում նվաստացված ու դրանից աշխարհքի դեմ չարացած մարդուն, սա ապտակ է՝ հասցված ինքնահաստատման փորձի մի ողջ կյանք ապրած ու այդպես էլ չինքնահաստատված մարդուն, սա ապտակ է՝ ծանր ապտակ այդպես էլ դուխը գլխարկի վրայից չջնջելու ու իրական դուխով չլինելու համար, սա ապտակ է՝ արդեն ինքն իրեն սպառած ու սեփական թույնի մեջ խեղդվող իրեն ոստիկանական պատով որդեկորույս մորից պաշտպանող մեկին։

NewsPress.am