Թուրքիան, իր ագրեսիվ ու անհուսալի պահվածքի պատճառով, կզրկվի ՆԱՏՕ-ի անդամակցությունից
Ռուսական Սու-24 ինքնաթիռի վրա իրականացված հապճեպ հարձակումը միայն միջադեպերից մեկն էր, որը վաղուց արդեն պետք է անհանգստացներ ՆԱՏՕ-ի անդամ երկրների իշխանություններին։ Գրում է Կատոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Թեդ Գալեն Կարպենտերը՝ The National Interest ամսագրում։
Ըստ պարպերականի` ՆԱՏՕ-ն ունի բոլոր հիմքերը՝ մտածելու Թուրքիային իր ագրեսիվ ու անհուսալի պահվածքի պատճառով Դաշինքի անդամակցությունից զրկելու մասին.
Հունական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ռազմական բյուջեի զգալի մասը ստիպված են ծախսել այլ ինքնաթիռները որսալու համար։ Սակայն Աթենքը դեռ երբեք սահմանախախտ ինքնաթիռներ չի խփել. կարծում է քաղաքագետը։
Ռուսաստանի հետ միջադեպը տագնապ է առաջացնում։ Բարեբախտաբար, ռուսական իշխանությունները դեռ միայն տնտեսական պատժամիջոցներով են պատասխանել։ Սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հասկացնել է տվել, որ ռուսական ինքնաթիռների վրա Սիրիայում հարձակման կրկնությունը ավելի լուրջ հետևանքներ կունենա։
Այժմ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ կետը, որը ենթադրում է Դաշինքի անդամի հավաքական պաշտպանությունը, տեսականից վերածվելու է գործնականի. կարծում է Թեդ Գալեն Կարպենտերը։