Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
Տնտեսություն

Երեւանից դուրս գալիս Լեւոն Երանոսյանին առեւանգել են, տարել Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել

Hraparak.am

Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը մասնակցել է արցախյան պատերազմին, ժամանակին եղել է նաեւ 1-ին, ապա նաեւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Նա, ինչպես ինքն է ասում՝ գիտի Արցախի ամեն մի ծառն ու թուփը, ուստի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում գնացել է Արցախ, որ առաջարկի իր օգնությունը։ Սակայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մերժել է նրան, ինչպես մերժել են Յուրի Խաչատուրովին եւ մյուսներին՝ թույլ չտալով մոտենալ հրամանատարական բունկերին։ Բայց ամեն ինչ միայն մերժելով չի ավարտվել։ Հոկտեմբերի 9-ին ոստիկանության հատուկ ջոկատայինները, ինչպես գրել էինք այդ օրը, Երեւանից Արցախ մեկնելու ճանապարհին կանգնեցրել են Երանոսյանի ավտոմեքենան եւ, բառի բուն իմաստով, առեւանգել նրան՝ տանելով անհայտ ուղղությամբ։ Անցել է ավելի քան մեկ ամիս, եւ Լեւոն Երանոսյանը մեզ հետ զրույցում բացում է փակագծերը։


«Սեպտեմբերի 27-ին ես դիմել եմ գլխավոր շտաբ, որ՝ որպես զորամիավորման հրամանատար, իմ լուման ներդնեի։ Ուրեմն, ձախ թեւում մենք ենք 90-ականներին ազատագրել Թալիշը, Մատաղիսը, աջ թեւում էլ եղել եմ բանակային կորպուսի հրամանատար, լիարժեք տիրապետում եմ Ջաբրայիլից, Հորադիզից մինչեւ Խնձորեսկ բոլոր տարածքներին՝ ծառ առ ծառ, թուփ առ թուփ։ Ու ինձ գլխավոր շտաբից պատասխանեցին, որ կասեն։ Էդպես էլ դրական պատասխան չստացա։ Ամսի 4-ին մեկնեցի Ղարաբաղ, իրավիճակը բարդ էր, ու ես հասկանում էի ամեն ինչ, անկառավարելի էր։ Հարց եմ բարձրացրել էնտեղ՝ գոնե թույլ տվեք, որ գնանք, որպես հրամանատարի օգնական ծառայենք, պատասխանը եղավ՝ ոչ։ 3 օր մնալուց հետո վերադարձա Հայաստան, նորից դիմեցի գլխավոր շտաբ, նորից պատասխան չեղավ։ Էսօրվա գլխավոր շտաբի 80 տոկոսը՝ պետի գլխավորությամբ, ինձ հետ ծառայել են, եղել են իմ ենթակաները։ Ուզում էի լինել նրանց մոտ, մի բանով օգտակար լինեի։ Պատասխան չեղավ։ Բայց տունը մնալով էլ չէի կարողանում, մտածեցի՝ նորից գնամ Ղարաբաղ»,- սկսեց պատմել պարոն Երանոսյանը։

- Ու Ձեզ Ղարաբաղ մեկնելու ճանապարհին առեւանգեցին, եթե կարելի է այդպես ասել։ Ովքե՞ր էին, ի՞նչ էին ուզում, ո՞ւր տարան, ե՞րբ բաց թողեցին Ձեզ։

- Երեկոյան, երբ Երեւանից դուրս էինք գալիս արդեն, ոստիկանության հատուկ վաշտը՝ շքախմբով, դիմակավորված, զինված, հարձակվեց իմ վրա ու տարավ։ Ես ընկա շոկի մեջ, հարցրի՝ ի՞նչ է կատարվում։ Դե, իրենք ինձ ճանաչում են, բայց մասկեքը քաշած էին, հետո տեսա, թե ով էր ղեկավարում էդ միջոցառումը՝ ՊՊԾ գնդի հրամանատարը, որը 2016 թվին ղեկավարում էր ՊՊԾ գունդը, երբ «Սասնա ծռերը» գրավեցին գունդը։ Ինքը ոչ թե պիտի գար ինձ ձերբակալելու, այլ պիտի դատված լիներ 2016 թվից։ Իրեն «Տապոռ» էին ասում, բայց ես իրեն միշտ ասել եմ՝ «Քոռ տապոռ», որ թույլ տվեց զորամասը գրավեն։ Դրանից հետո չգիտեմ ոնց դարձավ ոստիկանության 6-րդ վարչության հատուկ վաշտի հրամանատար։ Ես ասացի՝ հանգիստ մնացեք, էդ զենքերն էլ քաշեք։ Նստեցի իրենց մեքենան, 5 հոգի՝ մեքենայի մեջ, 2 մեքենա էլ՝ հետեւից, ու գնում ենք։ Մտածեցի՝ կարող է Գորիս են տանում, բայց երբ Գորիսն անցանք, արդեն զգացի, որ տանում են Ղարաբաղ։ Ճանապարհին մի զավեշտալի դրվագ եղավ․ Լաչինում սրանք ավտոները թողին փախան, ասին՝ անօդաչու սարք է վերեւը պտտվում։ Ես մնացի մեքենայի մեջ։ Գոռում էի, ասում էի՝ տղերք, եկեք, անօդաչու չի, աստղեր են։ Մի խոսքով, հասանք Ղարաբաղ, գնացինք ոստիկանություն, էնտեղից տարան Շուշիի բերդ։ Թղթեր լրացրեցին՝ երեք օրով, ու տվեցին մի կամեռ ու հիմարի պես ինձ ասում էին՝ արխային էղի, կողքիդ կամեռում թուրքերն են, էստեղ բամբյոժկա էլ անեն, իրենք գիտեն, որ թուրք գերիներ կան, բան չեն անի։ Լուսադեմին սկսվեց բամբյոժկեն։ Եկան, թե՝ պարոն Երանոսյան, ո՞նց ես զգում քեզ, ասի՝ նորմալ։ Ցերեկը ժամը 1-ի կողմերը եկան ինձ ծանոթ մարդիկ, բա՝ պարոն Երանոսյան, Հայաստանում սկանդալ է բարձրացել, դուրս արի, բայց ոչ մի բան չասես, որ եղել ես Շուշիում։ Ասի՝ ես չեմ ասի, թե ես ուր եմ եղել, մինչեւ պատերազմը չավարտվի։

- Իսկ չասացի՞ն՝ պատճառը ո՞րն էր, ինչո՞ւ էին Ձեզ ձերբակալել, տարել Շուշիի բերդ։

- Հարցրի՝ պատճառը ո՞րն է, ասացին՝ դու խոսում ես։ Ասացի՝ իրոք, ես խոսում եմ, ասում եմ, որ Նիկոլը տապալեց արտաքին քաղաքականությունը, բերեց ազգին պատերազմի դեմ, ու դա իրականություն է։ Ու ասի՝ ես ասում եմ, որ Արծրուն կոչեցյալը սուտ է խոսում հեռուստացույցով, իրականությունը դա չի։ Ասի՝ ես ասել եմ, չեմ ժխտում։ Բա՝ խնդրում ենք, ոչ մի բան մի խոսա։ Ասի՝ առայժմ ոչ մի բան չեմ խոսի, բայց հետագայում խոսելու եմ։ Բա ո՞նց չխոսեմ, երբ գցել են սայթերը, ասում են՝ գեներալը դավաճան է։ Ես ո՞նց կարող եմ դավաճան լինել, ես հող ազատագրող եմ եղել, ես փառքով թուրս դրել եմ պատյան։ Դավաճանները նրանք են, ովքեր տվեցին էս հողերը։ Ես էսօր չեմ քննադատի բանակին ու ես կոչ կանեմ բոլոր քաղաքական ուժերին՝ հանգիստ թողնեն բանակին, բանակն էսօր խիստ լարված իրավիճակում է, 18-19 տարեկան երեխեքն էսօր 50-60 տոննանոց տեխնիկաներ են տեղափոխում, զորքերի տեղաշարժ է կատարվում, հնարավոր է՝ ունենանք զոհեր։ Դրա համար բանակին էսօր հանգիստ է պետք թողնել։

- Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու փոխնախարար Գաբրիել Բալայանն ազատվեցին, նախարար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը։ Ինչպե՞ս եք գնահատում։

- Ես, համենայնդեպս էսօր, ոչ մեկի մասին չեմ կարող բան ասել, թե, ասենք, Տոնոյանն ինչքանով է էս ամեն ինչի հետ կապված, որ ասում են՝ վաղը, մյուս օրը քննությունը կպարզի։ Ես Տոնոյանի հետ էլ եմ ծառայել, Վաղարշակի հետ էլ եմ կարճ ժամանակ ծառայել։ Ես միայն կարող եմ Վաղարշակին ասել, որ շտապել պետք չէր էդ պաշտոնին, ում ինչ պաշտոն առաջարկում են, ասում է՝ ես եմ։ Թող մի հատ գնար բանակի հետ զրուցեր Վաղարշակը, տեսներ՝ ինչ մթնոլորտով կընդունեին իրեն, ոնց են նայում իրեն։

- Պարոն Երանոսյան, 1-ին բանակային կորպուսը, որը մի քանի տարի ղեկավարել եք, ըստ պլանի՝ պատերազմի ժամանակ հարավային թեւում հստակ գործառույթ ուներ իրականացնելու։ Դուք տեղյա՞կ եք՝ կատարե՞լ է իր գործառույթները եւ որքանո՞վ։

- Ես էսօր չեմ ուզում էդ փակագծերը բացել, նորից եմ կրկնում՝ բանակն էսօր ծանրաբեռնված աշխատանքի մեջ է, բայց երբ ժամանակը եկավ, փակագծերը կբացեմ։

- Լավ, ո՞րն էր հիմնական խնդիրը, Շուշին պահելու, Արցախը չհանձնելու ռեսուրս մենք իսկապե՞ս չունեինք ։

- Ուրեմն, ես ասեմ՝ էսօր թող չասեն, թե մարդկային ռեսուրսները քիչ են եղել։ Մարդկային ռեսուրսները բավական են եղել, թե ինչու են «մոբը» կանգնեցրել․․․ Կար խնդիր, թե «մոբը» որտեղից ուր պիտի գնար։ Մի բան էլ՝ Օմարի լեռնանցքը, Վարդենիսի հատվածն անառիկ են եղել։ Թուրքերը վերցրել էին երեք ուղղություն՝ ձախ, աջ, հետո՝ մեջտեղի ուղղությունը։ Փորձեցին մեջտեղից՝ չկարողացան, ձախից փորձեցին, եկան հասան մինչեւ Տոնաշեն, դրանից հետո կանգնած էր հրամանատար։ Քելբաջարի օպերացիա սկսեցին, չկարողացան։ Ինչո՞ւ չկարողացան․ որովհետեւ հին տղաներն էին էնտեղ գտնվում, որ կարողանում էին մարտը ղեկավարել՝ երիտասարդ հրամանատարներին կողքից ցուցումներ տալով։ Սա է պատճառը։ Իսկ աջ թեւում՝ Ջաբրայիլ, Հադրութ, խառնաշփոթ իրավիճակ էր։ Էսօր ես ասացի՝ չեմ ուզում փակագծեր բացել, որովհետեւ գլխավոր շտաբին հանգիստ է պետք տալ, որովհետեւ գերլարված գործողության մեջ են իրենք։

- Ենթադրենք՝ բանակին հանգիստ թողեցին, իսկ կառավարությանը, իշխանությանը նույնպե՞ս հանգիստ թողնենք, թե՞ պահանջենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

- Նիկոլի խելքը որ մի տոկոս էլ հասներ, ինքը պիտի հրաժարվեր, ամսի 10-ին ինքը պիտի հրաժարական տար։ Էս ամենի գլխավոր դերում Նիկոլ Փաշինյանն է։ Ինքն իրեն ասաց՝ ես եմ գերագույն հրամանատարը։ Գերագույն հրամանատարը տանուլ է տվել պատերազմը, ինչի՞ մասին է խոսքը։ Ինքը ազգին էս ի՞նչ դարձրեց, ի՞նչ պիտի ասենք։ Առաջ ասում էինք՝ հաղթած բանակ, բանակի կենացն էինք խմում հոտնկայս, հիմա ո՞ւմ կենացը պիտի խմենք՝ Նիկոլի՞։

Շարունակությունը՝ Hraparak.am-ի հաջորդ համարում