ԼՂՀ նախագահն այցելել է զորամասեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր:
Այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Նախագահը ծանոթացել է զինվորների ծառայությանն ու առօրյային:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները: