Կազդարարվի Հայաստանի եւ ԵՊՄ-ի բանակցությունների պաշտոնական մեկնարկը
Դեկտեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բրյուսել։
Եվրոպական միության կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին կազդարարեն Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը։
Նույն օրը կկայանա Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը, որից հետո հանդես կգան մամլո համար հայտարարություններով։