Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՁկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ Զաքարյան
Վազող տողեր

«Իմ քայլը» զբաղված է Ծառուկյանով՝ պետքներին չի, որ վաղը Քարվաճառը կանցնի Ադրբեջանին

Այսօր ապամոնտաժվեց Քարվաճառի սկզբնամասում տեղադրված «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» ցուցանակը։ Մի ցուցանակ, որն ունենալու համար պայքար է մղել մի սերունդ ու նահատակվել՝ վկան տասնյակ տարիներ աչքներիս առաջ հառնած Եռաբլուրն է։

Այսօր այդ նահատակների արյան գնով ձեռքբերվածն ապամոնտաժվում է, որովհետև վաղը Քարվաճառը հանձնվելու է Ադրբեջանին ու վաղվանից այդ ցուցանակի փոխարեն մեր աչքն են մտնելու ադրբեջանական դրոշները։ Սա այս իշխանության դավաճանության գագաթնակետերից մեկն է, երբ սեփական ձեռքերով թշնամուն է տալիս արյան գնով ձեռքբերածը։

Ազգությամբ և յան ազգանունն ունեցող ամեն մի հայի համար այս օրն ու առհասարակ նոյեմբերի 10-ից հետո ամեն մի օրը ամոթի ու խայտառակության օր է, դավաճանված զգալու օր։

Ցավոք, օրերն այդպիսին չեն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների համար, որոնց ազգանունը թեև վերջանում է յան-ով, բայց նրանք հայ լինելու, հայի շահի ու հայկականության հետ որևէ կապ չունեն։

Կհարցնեք՝ ինչո՞ւ, պատասխանը շատ պարզ է՝ նայեք, թե՞ ինչ են քննարկում այդ անձինք այսօր Ազգային ժողովում, այսօր՝ երբ Արցախ ենք հանձնում կտոր-կտոր, մաս-մաս։ Քննարկում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորություններից զրկելու հարցով Սահմանադրական դատարան մտնելու հարցը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» 03/2020 եզրակացությունը, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասով` Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. 1.Ազգային ժողովի ատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան»:

Ահա այն ամենն ինչով զբաղված են այսօր մեր երեսփոխանները, որոնք ԱԺ Խորհրդի կազմում մեծամասնություն են կազմում։ Բնականաբար արդեն իսկ պարզ է, թե ինչ եռանդով են կողմ քվեարկելու որոշմանն ու հարցն ուղարկելու իրենց կերտած Սահմանադրական դատարան։ Ու սա կատարվում է մի երկրում, որտեղ պետության ղեկավարի գործառույթն անհետ կորած զինվորների ծնողները պատվիրակում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, աղաչում զբաղվել իրենց որդիների հարցով, քանի որ այս 50 օրերին վարչապետի աթոռը զբաղեցնող Նիյկոլը ապացուցել է, որ անկարող է որևէ հարցով զբաղվել՝ հօգուտ հայերի։

Գագիկծառուկյանացավով են տառապում մեր պատգամավորները այն դեպքում, երբ Արցախում ադրբեջանցի հրամանտարը նվաստավցնում է իր գյուղին ու իր հողին կպած հայ գյուղացուն, որին չեն էլ բարեհաճել տեղեկացնել, որ իր հայրենի եզերքն էլ իրենը չէ ու այն նվիրում են Ադրբեջանին։

Ուղեղի գրամ ունեցող ամեն ոք պետք է համեմատի այս երկու իրադարձություններն ու անի հետևություններ, թե ինչու այսօր դարձանք պարտված պետություն ու ինչու է այսօր Շուշիում՝ վազգեն Սարգսյանի արձանի հարևանությամբ Աննա Հակոբյանի սիրած ադրբեջանական մուղամը հնչում։

NewsPress.am