Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը
Հասարակություն

Մարտակերտում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են

Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում հրթիռահրետանային հարվածներից վնասվել են նաև գազատար խողովակները և հիմնականում, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցվել էր գազամատակարարումը: Այս մասին զրույց ունեցանք «Արցախգազ» ՓԲԸ-ի Մարտակերտի արտադրաշահագործման տեղամասի պետ Սասուն Առաքելյանի հետ:

Նշենք, որ Մարտակերտի շրջանում կա գազաֆիկացված 11 համայնք և 1 բնակավայր, որոնք ևս տուժել էին հրթիռահրետանային հարվածներից: Սասուն Առաքելյանն անդրադարձ կատարեց պատերազմի ընթացքում գազամատակարարման խնդիրներին, նշելով, որ հրթիռահրետակոծության հետևանքով վնասվել էին Մարտակերտ քաղաքի, Աղաբեկալանջ, Ծաղկաշեն, Ներքին Հոռաթաղ գյուղերի գազատար խողովակները և դադարեցվել էր գազի մատակարարումը:

Նրա խոսքով՝ Աղաբեկալանջ գյուղում համայնքի ղեկավար Հովիկ Սաիյանի օգնությամբ գազատար խողովակներն արդեն ամբողջությամբ վերանորոգվել են և անխափան գազամատակարարումը վերականգնված է: Մարտակերտ քաղաքում դեռևս գազամատակարարումն իրականացվում է մոտ 20 տոկոսով: Մարտակերտի արտադրաշահագործման տեղամասի պետն ընդգծեց, որ առաջնահերթ աշխատանքներն են իրականացվել շրջանային բուժմիավորման ջեռուցման համար գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ, ինչպես նաև վերականգնվել է «Կաթնաբերդ» ՍՊԸ-ին պատկանող հացի փուռի գազամատակարարումը, աշխատանքներ են ընթանում քաղաքում գործող մնացած ընկերությունների անխափան գազամատարակարման համար: Ընթացքի մեջ է նաև Ներքին Հոռաթաղի, Ծաղկաշենի գազատարների վնասված խողովակների վերականգնման աշխատանքները: Ս.Առաքելյանը հավաստիացրեց, որ կարճ ժամանակահատվածում նշված երկու գյուղում գազամատակարարումը կվերականգնվի:

Մարտակերտի շրջանում պատերազմի ընթացքում անխափան գազ է մատակարարվել Վանք, Գառնաքար, Ծմակահող, Շահմասուր, Առաջաձոր, Չլդրան գյուղերում և Ղազարահողեր բնակավայրում: Դրմբոնում ավտովթարի հետևանքով 13 տուն ներկա դրությամբ գազազրկված է վթարավերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով: Հրթիռակոծության հետևանքով Գետավանում մոտ 3 անգամ վնասվել են գազատար խողովակները, որոնք կարճ ժամանակում վերականգնվել են: Այդ ողջ ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել «Ակնաբերդ» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի և «Առաքյալ» ՍՊԸ-ի հացի փռի, որտեղ զինծառայողների համար հաց էր թխվում, անխափան աշխատանքի ապահովմանը: Այսօրվա դրությամբ ընկերության ներուժն ուղղված է Մարտակերտ քաղաքում գազատարների վերանորոգման աշխատանքների վրա, Ս.Առաքելյանը վստահեցրեց՝ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում բնակչությանը տրամադրվող բնական գազի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվի: Աշխատանքները բավականին բարդ են ու ծանր, քանի որ չկա այնպիսի մի թաղամաս, որտեղ վնասված չլինեն խողովակները: Այդ աշխատանքներին աջակցում են նաև Ստեփանակերտից՝ «Արցախգազ» ՓԲԸ-ից խմբեր են ուղարկվում, որպեսզի կցվեն իրականացվող վթարավերականգնողական աշխատանքներին: «Արցախգազ» ՓԲԸ-ի տնօրենության և Մարտակերտի շրջվաչակազմի հետ համատեղ աշխատանքների արդյունքում վերականգնվել է հրթիռահրետակոծությունից վնասված Չլդրան-Մարտակերտ հիմնական սնուցող գազատարը, որը ներկա դրությամբ շահագործվում է և Մարտակերտ քաղաք նոյեմբերի 13-ից գազամատակարարում է իրականացվում:

Սասուն Առաքելյանը, անդրադառնալով առկա խնդիրներին ու խոչընդոտներին, նշեց, որ ընկերությունը Մարտակերտի շրջվաչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանի աջակցությամբ ջանք չի խնայում խնդիրների լուծման համար, իսկ աշխատանքի ընթացքում հիմնական խոչընդոտները կայանում են նրանում, որ կան մարդիկ, ովքեր դեռևս չեն վերադարձել և տների դռները փակ վիճակում են, իրենց մասնագետները նախքան գազմատակարարումն իրականացնելը հաշվիչը փականներից փակում են ապահովության համար, այդ պատճառով բնակիչներին հորդորվում է, վերադառնալով իրենց բնակարաններն ու տներն, անմիջապես տեղեկացնեն ընկերության մասնագետներին, ներկայանալով գրասենյակ կամ 1-04 շուրջօրյա հեռախոսահամարով զանգահարել, որպեսզի համապատասխան մասնագետները ստուգեն ներտնային ցանցը, որից հետո միայն օգտնվեն գազամատակարարումից: Հատկապես բազմաբնակարան շենքերում, որտեղ վթարների հնարավոր դեպքերը ավելի շատ են անվտանգության տեսանկյունից «Արցախգազ» ՓԲԸ-ին դիմելը շատ կարևոր է:

Ջրաբերդ պաշտոնաթերթ